Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ոստիկանությունը պարալիզացվել է․ շտապ լուծումներ են պետք, միայն Օսիպյանի հեռանալը չի փրկի

Երեկ տեղի ունեցած մի իրադարձություն ստիպեց հերթական անգամ անդրադառնալ ոստիկանությանը, նրա անգործությանն ու անհամարժեքությանը։ Խնդիրը շատ ավելի խորքային է, քան կարող է թվալ առաջին հայացքից։

Պատգամավոր Արման Բաբաջանյանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում, ըստ էության, հաղորդում էր տվել հանցագործության մասին։ «․․․Սույն թվականի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Շինարաներ 25 հասցեում գտնվող VTB բանկի մոտ՝ Անդրանիկ Հակոբյանի տան հարակից բակում, Սևակ Սերոբյանի (ծնված 02.08.87թ.-ին Լոռու մարզի Մեծավան գյուղում) գլխավորությամբ՝ 5 հոգով հարձակվել են Անդրանիկ Հակոբյանի վրա և սառը զենքի՝ երկաթյա կաստետի կիրառմամբ՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցրել նրան և դիմել փախուստի․․․ Տեղեկացնեմ, որ հայտնի են թե այս դաժան հանցագործության կատարողները և թե նրա/նրանց հովանավորները։ Ոստիկանապետին և գլխավոր դատախազին հորդորում եմ ժամ առաջ գործը վերցնել ուշադրության տակ և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ գործի բացահայտման և մեղավորներին արժանի պատժի ենթարկելու համար։ Անդրանիկ Հակոբյանի ընտանիքը այս պահին անհրաժեշտ պաշտպանության կարիք ունի և դա մեծապես կապված է այս դեպքի բացահայտումից և հետագա ընթացքից»,- գրել էր պատգամավորը։

Երբ նման գրառում է անում խորհրդարանի պատգամավորը, ոստիկանությունն առնվազն պատշաճ արձագանքով հանրությանը պետք է տեղյակ պահի կատարվածի մասին, հանգամանալից շարադրի, թե իրավապահ մարմինների կողմից ինչպիսի միջոցառումներ են իրականացվում՝ հանցագործությունը բացահայտելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Սակայն մասնագիտական սոլիդարությունը հարիր չէ մեր ոստիկանությանը։ Միայն այն հանգամանքը, որ ոստիկանությունը պատասխանել է, իր իսկ ձևակերպմամբ, «Արման Բաբաջանյան տվյալներով օգտատիրոջն»՝ արդեն իսկ ամբողջովին արժեզրկում է փաստաթղթի բովանդակությունը, որովհետև իրավապահ մարմինն ակնհայտորեն ոչ հարգալից վերաբերմունք է ցուցաբերում իշխանության բարձրագույն մարմնի հանդեպ։

Սակայն խնդիրը նույնիսկ այս դեպքը չէ ու հարցը պետք է դիրտարկել ավելի գլոբալ հարթության վրա։ Հայաստանում ոոտիկանությունն, ըստ էության պարալիզացված է․ չբացահայտված հանցագործությունները մեծ թիվ են կազմում, էլ չենք խոսում այն մասին, որ իրավապահ մարմինները չեն կարողանում կատարել իրենց կանխարգելիչ ֆունկցիան։ Հասարակությունը համատարած հիասթափվում է ոստիկանությունից, ինչի հետևանքով երկրում զարգանում է, այպես կոչված, «սամասուդի» ինստիտուտը, ինչի դրսևորումներից մեկը հենց այն դեպքն է, որի մասին բարձրաձայնել է խորհրդարանի պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Հեռու ենք պարզունակ այն մտքից, որ ամեն ինչ բարդենք բացառապես Վալերի Օսիպյանի վրա ու կարծենք, թե նրա հրաժարականով բոլոր խնդիրները կարող են լուծվել։ Չնայած՝ հանուն արդարության արձանագրենք, որ Օսիպյանը զուրկ է հրամանատարա-գեներալական հատկանիշներից, խարիզմայից, ինչի հետևանքով ոստիկանությունում ոչնչացված է օպերատիվ կառավարումը։

Մյուս կողմից՝ պրոբլեմն ավելի խորքային է ու չի կարող կարգավորվել միայն կադրային լուծումներով։ Ոստիկանության նման վիճակ ունեցել ենք նաև 88-ի հեղափոխությունից հետո՝ մինչև Երրորդ հանրապետության առաջին իշխանությունը կարողացավ գտնել իրավապահ համակարգը քաղաքական նոր իրողություններին ադապտացնելու ռացիոնալ բանաձևեր։ Իհարկե, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պաշտանովարման տարիներին համակարգային, ինստիտուցիոնալ ձեռքբերումները զրոյացվեցին ու հեղափոխությունից հետո ոստիկանությունն, ըստ էության, հայտնվել է հին համակարգի փլատակների տակ։

Մոլորություն է կարծել, թե հնարավոր է ապահովել քաղաքական նոր համակարգի ու իրավավապահ հին համակարգի իներցիոն գոյակցության։ Ոստիկանության այսօրվա ճգնաժամը հենց այդ մոլորության հետևանքն է, ըստ այդմ՝ անհրաժեշտ են շտապ լուծումներ, որոնք սակայն չեն բավարարվի միայն կադրային քաղաքականությամբ։ Իրավապահ մարմինները պետք է ինտեգրվեն հետհեղափոխական իրողություններին ինստիտուցիոնալ մակարդակում, անհրաժեշտ է օր առաջ վերացնել ոստիկանության քաղաքական հաշվետվողականության բացակայության վիճակը՝ դրան պատասխանատու ու հաշվետու դարձնելով խորհրդարանին։ Եթե օրենսդրական ու կադրային փոփոխությունները հապաղեն, ոստիկանությունը կարող է դառնալ հեղափոխության թիմի «կույրաղիքը»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում