Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Ինչպես ներկայացրեց էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը՝ առաջարկվում է չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքների դեպքերը ապաքրեականացնել և ավելացնել տուգանքի չափը:
Նրա խոսքով՝ գործարարների համար դիսկոմֆորտ է պատասխանատվության կրումը:
«Կարո՞ղ է գործարարի դիսկոմֆորտը վերածվի կոմֆորտի, և ավելի ձեռնտու լինի ենթարկվել որոշակի ֆինանսական տույժի, բայց շրջանցելով օրենքը՝ ստանալ ավելի շատ եկամուտ»,- էկոնոմիկայի փոխնախարար ՆաիրաՄարգարյանին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց՝ տարբերությունը հաշվե՞լ եք. «Կարո՞ղ է օրենքը խախտելն ավելի ձեռնտու լինի»:
Մանրամասները՝ տեսանյութում: