Քաղաքական ճգնաժամի հաղթահարման շուրջն իշխանություններh հետ բանակցությունները կարելի Է համարել մեռած: Այդ մասին հայտարարել Է Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոյի գրասենյակը, որն իրեն երկրի ժամանակավոր նախագահ Է հռչակել:
«Նիկոլաս Մադուրոյի դիկտատորական վարչակարգը դադարեցրեց բանակցային գործընթացը՝ քողարկվելով ստահոդ արդարացումներով: 40 օր հետո, որոնք անցել են դրանք շարունակելուց հրաժարվելուց հետո, մենք հավաստում ենք, որ բարբադոսյան գործընթացը մահացել Է»,- ասված Է Գուայդոյի գրասենյակի հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Twitter-ում:
Վենեսուելայի կառավարության եւ Գուայդոյի ներկայացուցիչների միջեւ բանակցությունները տեղի են ունցել Բարբադոսում Նորվեգիայի միջնորդությամբ: Վենեսուելայի իշխանություններն օգոստոսին դադարեցրեցին բանակցություններն ի նշան բողոքի Կարակասի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների խստացման դեմ։