ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ սաուդյան նավթային օբյեկտների վրա անօդաչուների հարձակման ծավալն ու ճշգրտությունը թույլատրում են ենթադրել, որ դրանք իրականցվել են ոչ թե Եմենի կողմից, այլ հյուսիս-արևմուտքից։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Աղբյուրը հավելել է՝ չի կասկածում, որ հարձակումն իրականացվել է Իրանի կողմից։
Նշվում է, որ ավելի վաղ եմենցի հութի ապստամբները հայտարարել են, որ անօդաչուների օգնությամբ հարձակում են իրականացրել։
«Միևնույն է՝ դա չի կարելի հերքել։ Այլ տարբերակներ չկան։ Ապացույցները մատնանշում են միայն նրան, որ դրա համար պատասխանատու է Իրանը»,-ասել է աղբյուրը։