Saturday, 20 04 2024
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է

Ստյոպա Սաֆարյանի հաղորդումը հանցագործության մասին և կոչը ԱԱԾ պետին ու ոստիկանապետին

ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին և կոչով դիմել ԱԱԾ պետ Արթուր Վարեցյանին և ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, որում մասնավորապես ասվում է.

Իր մի շարք ստատուսներով այլևս ՀՀ Քրեական օրենսգրքի տակ տեղավորվող ֆեյսբուքյան մի էջ ժամեր առաջ տեղադրել է իբրև թե իմ և ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի միջև տեղի ունեցած “զրույցի” սքրինշոթ, որն էլ իբրև թե հայթայթվել է իմ առևանգված հեռախոսից:

Ինչպես սեպտեմբերի 6-ից հետո քանիվցս գրել և հայտարարել եմ իմ հրապարակային ելույթներում՝ առևանգողների ու դրա պատվիրատուների համար “կյանքի ու ազատության” հարց է եղել իմ հեռախոսում հայտնաբերել ՀՀ վարչապետի, նրա որևէ ներկայացուցիչի ու իմ միջև, որևէ այլ էական դերակատարի/անձի ու իմ միջև հաղորդակցությունը, որը կօգտագործվեր իմ, ՀՀ վարչապետի, իշխանությւան դեմ՝ ցույց տալու համար, թե ՀՀ իշխանությունները հասարակական-քաղաքական ճնշումներ են գործադրում ՀՀ դատական համակարգի, ավելի ստույգ՝ վերջերս ՀՀ Սահմանադրական դատարանի վրա, որի օղարկներից մեկը իբրև թե ես եմ:

Ձեռագիրը պետք է լիներ նույնը, ինչ ԱԱԾ, պետի, ՀՔԾ ղեկավարի ու վարչապետի իբրև թե “հեռախոսային խոսակցության գաղտնալսման” դեպքում, երբ մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ամիսներ շարունակ այդ ամենը օգտագործեց իշխանությունների դեմ ու խաղարկեց՝ փորձելով մանիպուլյացիաներով պատրանք ստեղծել իբրև թե բարձրագույն օղակներից “հեռախոսային արդարադատության ու պատվերի” մասին: Չկարողանալով իմ առևանգված հեռախոսիս մեջ հայտնաբերել որևէ բան, որը կվկայեր իրենց ցանկալի “կապերի” մասին, այժմ ստիպված հորինել են նման մի “նամակագրություն”, որը սոցիալական ցանցեր են նետել հստակ նպատակով, որպեսզի յուրային ԶԼՄ-ները կարողանան դրանք տեղափոխել իրենց էջեր:

Զգուշացնում եմ բոլոր կայքերին ու լրատվամիջոցներին և օգտատերերին, որ հենց այդ էջում իմ կողմից հայտարարվել է ինձ վերագրվող կեղծիքի մասին, և այն տարածելու, արտատպելու դեպքում պատասխանատվությունն անխուսափելի կլինի:

Հանրությանը տեղեկացնում եմ, որ հրապարակված սքինշոթերը բացարձակ կեղծիք են, նման կամ որևէ այլ բովանդակությամբ հաղորդակցություն չի եղել և կատրվածը հանցագործություն է, զրպարտություն և ուղղված է իմ հասարակական-քաղաքական գործունեության դեմ:

Դիմում եմ ԱԱԾ պետ Ա.Վանեցյանին և ՀՀ Ոստիկանապետ Վ.Օսիպյանին՝ անհապաղ հայտնաբերել կեղծիքի հեղինակներին, պարզել նրանց առնչությունը իմ վրա կատարված հարձակման ու հեռախոսի առևանգման հետ:

Ստյոպա Սաֆարյան
ՀՀ Հանրային խորհրդի անդամ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար
15 սեպտեմբերի, 2019թ.
Երևան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում