Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Նոր զարգացում՝ «Դերժավայի» Արկադիին պատկանող «Սլավմեդ» ԲԿ-ում կեսարյան հատումից հետո մահացած ծննդկանի գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ շարունակվեց Կարեն Բաղդասարյանի և  Լիանա Դաղբաշյանի գործի դատական քնննությունը:

Ամբաստանյալները «Դերժավայի» Արկադիին պատկանող  «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ են, նրանց խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Երկու բժշկներին մեղադրանք է առաջադրվել բժշկական օգնությունը կազմակերպելու ժամանակ մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ, անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով ծննդկանի մահը առաջացնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Բաղդասարյանը 2016 թվականի հուլիսի  26-ին եղել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգը: Այդ օրը ծննդկան, գործով տուժող Տաթևիկ Գ.-ն  ենթարկվել է կեսարյան հատումի, նա որդի է աշխարհ բերել: Ժամը 20-ի սահմաններում Տաթևիկի ինքնազգացողությունը վատացել է: Սակայն, ըստ մեղադրական եզրակացության, հերթապահ գինեկոլոգ Կարեն Բաղդասարյանը ժամանակին չի ձեռնարկել որակյալ ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագետների կողմից, մասնավորապես՝ պատշաճ չի հետազոտվել որովայնի խոռոչում գտնվող օրգանների վիճակը, չի ստուգվել ներքին արյունահոսության  առկայությունը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ նեղ մասնագետ չլինելով՝ Կարեն Բաղդասարյանն ինքն է շարժական սարքով կատարել ծննդկանի որովայնի օրգանների հետազոտություն, որովայնի խոռոչում արյունավաք չի հայտնաբերել ու եզրակացրել է, թե ծննդկան Տաթևիկ Գ.-ի առողջական վիճակը բավարար է:

Սակայն կնոջ վիճակն աստիճանաբար վատացել է, նրա որովայնի խոռոչում հայտնաբերվել է արյունահավաք:

Ըստ մեղադրական եզրակացության՝ եթե Կարեն Բաղդասարյանը ժամանակին կազմակերպեր նեղ մասնագետների կողմից ծննդկանի վիճակի, մասնավորապես՝ որովայնի օրգանների  հետազոտումը, շուտ հայտնաբերվեր արյունահավաքը, ավելի շուտ կկազմակերպվեր վիրահատական երկրորդ միջամտությունը, կվերցվեին ներքին արյունահոսությունը, արյունահավաքը, և միգուցե հնարավոր կլիներ ձեռնպահ մնալ պլազմայի փոխներարկումից: Բայց քանի որ ծննդկանը ներքին արյունահոսության պատճառով արյան մեծ կորուստ էր ունեցել՝ արյան սուր դեֆիցիտի պայմաններում նրան փոխներարկվել է թարմ սառեցված պլազմա, ինչի հետևանքով առաջացել է թոքերի ու գլխուղեղի այտուց, և ծննդկանը մահացել է…

Ըստ մեղադրական եզրակացության՝ մանկաբարձ-գինեկոլոգ Լիանա Դաղբաշյանը 2015 թվականի դեկտեմբերի 25-ից «Սլավմեդ» բժշկական կենտրոնում վարել է Տաթևիկ Գ.-ի հղիությունը:

2016 թվականի հուլիսի 26-ին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում Տաթևիկ Գ.-ն ենթարկվել է կեսարյան հատումի:

Ըստ մեղադրական եզրակացության՝ որպես ծննդկան Տաթևիկ Գ.-ի բուժող բժիշկ՝ Լիանա Դաղբաշյանը վիրահատությունից հետո ծննդկանի վիճակի մոնիտորինգը «ցածր մակարդակով» է կատարել՝ նրան վաղաժամ են հետվիրահատական սրահից տեղափոխել  մանկաբարձական ստացիոնար հիվանդասենյակ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ բուժող բժիշկ Լ. Դաղբաշյանը միջոցներ չի ձեռնարկել՝ ծննդկանի մոտ առաջացած ներքին զարկերակային արյունահոսությունը ժամանակին հայտնաբերելու ուղղությամբ:

Ամբաստանյալներ Կարեն Բաղդասարյանն ու Լիանա Դաղբաշյանն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Նախորդ նիստում պաշտպանական կողմը ժամանակ էր խնդրել՝ դատաքննությունը լրացնող միջնորդություններ ներկայացնելու համար:

Դատական այս նիստում Լիանա Դաղբաշյանի շահերի պաշտպան, փաստաբան  Վ. Մարգարյանը ներկայացրեց միջնորդություն: Նախ ընդգծեց, որ մեղադրանքը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա: Ապա հիշեցրեց, որ այս գործով քննիչի որոշմամբ նշանակվել էր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որը հանձնարարվել է համապատասխան գիտագործնական կենտրոնին: Սակայն հանձնաժողովի անդամների ներգրավումը կատարել է հիշյալ կենտրոնի ղեկավարը, ընդգրկվել են կենտրոնում չաշխատող փորձագետներ, որոնց ներգրավման վերաբերյալ պետք է լիներ քննիչի որոշում:

Ըստ պաշտպանի՝ դատաբժշկական փորձաքննությունը կատարվել է հիշյալ գիտագործնական կենտրոնից դուրս, մի բան, որը նույնպես քննիչի կողմից հանձնարարված չէր: Փորձագետներին առանց քննիչի որոշման՝ տրամադրվել են գործի նյութերը:

Փորձագետներին ներգրավել են՝ առանց պարզելու նրանց գիտելիքների մակարդակը, ձեռնահասությունը, առնչությունները գործով կասկածյալների, տուժողի իրավահաջորդի և այլ մասնակիցների հետ, չեն պարզաբանվել բացարկի հիմքերը: Քննիչի կողմից համապատասխան արձանագրություն չի կազմվել, թե փորձագետներին բացատրվել են իրենց իրավունքներն ու պարտականությունները և՝ թե փորձագետները զգուշացվել են ակնհայտ կեղծ եզրակացություն տալու դեպքում նախատեսված քրեական պատասխանատվության վերաբերյալ:

Պաշտպան Վ. Մարգարյանն ընդգծեց՝ փորձագետներից երկուսը հանձնաժողովի կազմում ընդգրկվել են եզրակացությունը պատրաստ լինելուց… 7 օր հետո:

Ըստ պաշտպանի՝ այս գործով դատաբժշկական փորձաքննությունը կատարողները չեն հենվել գիտության ժամանակակից ձեռքբերումների վրա:

Պաշտպանը հիշեցրեց՝ ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ ծննդկանին հետվիրահատական վերակենդանացման բաժանմունքում ավելի երկար պահելու,  հիվանդասենյակ չտեղափոխելու դեպքում հնարավոր կլիներ ավելի ստույգ հետևել նրա առողջական վիճակի դինամիկային: Բայց պաշտպանն ընդգծեց՝ որևէ օրենսդրական կամ նորմատիվային ակտով չի կարգավորվում այն հարցը, թե կեսարյան հատումից հետո ծննդկանին ինչքան ժամանակ պիտի պահեն վերակենդանացման բաժանմունքում: Յուրաքանչյուր բուժհաստատություն այդ ժամանակը սահմանում է իր ներքին կանոնակարգով: «Սլավմեդում» ընդունված չափորոշիչը այս հարցում եղել է  չորս ժամը: Լիանա Դաղբաշյանը հետևել է ներքին կանոնակարգին, ինչպես նաև ծննդկանի վիճակին, ու անեսթեզիոլոգի հետ եզրահանգել են, որ կարելի է ծննդկանին տեղափոխել հիվանդասենյակ:

Պաշտպանն ընդգծեց՝ դատարանում հարցաքննված ոչ մի փորձագետ այդպես էլ չի նշել՝ Լիանա Դաղբաշյանը ո՞ր իրավական, նորմատիվային ակտը, կլինիկական ո՞ր ուղեցույցն է խախտել:

Պաշտպանն ընդգծեց՝ այս գործով անցկացված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը պետք է ճանաչվի որպես անթույլատրելի ապացույց, այն չի կարող դրվել մեղադրանքի հիմքում, քանի որ պարունակում է ենթադրություններ, գիտականորեն չհիմնավորված, իրավական ու նորմատիվային ակտերից չբխող եզրակացություններ՝ իր պաշտպանյալի գործողությունների ու տուժողի մահվան միջև  պատճառահետևանքային կապի վերաբերյալ :

Միևնույն ժամանակ պաշտպանը միջնորդեց որպես ապացույց  ճանաչել ու քրեական գործին կցել մի շարք նորմատիվային ակտեր, կլինիկական ուղեցույցներ, քանի որ ըստ պաշտպանի՝ դրանք ապացուցում են, որ Լիանա Դաղբաշյանը դրանցից որևէ մեկի որևէ դրույթը չի խախտել:

Ամբաստանյալ Կարեն Բաղդասարյանի շահերի պաշտպան, փաստաբան Հ. Բաբայանը նույնպես ներկայացրեց միջնորդություն՝ այս գործով կատարված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ:

Պաշտպանը նշեց, որ չի անդրադառնա եզրակացության բովանդակությանը, քանի որ փորձաքննության կատարման դատավարական կարգի խախտումներն արդեն իսկ էական են, դրանք ինքնին հիմք են փորձաքննության եզրակացությունն  անթույլատրելի ապացույց ճանաչելու համար:

Պաշտպանը նախ նշեց, որ փորձաքննության կատարմանը չեն մասնակցել Լիանա Դաղբաշյանն ու Կարեն Բաղդասարյանը: Եթե վերջինս մասնակցեր փորձաքննությանը, ապա եզրակացության մեջ չէր նշվի, թե նա որակավորում չուներ՝ ծննդկանի որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն անցկացնելու համար: Պաշտպանական կողմը դատարանին է ներկայացրել փաստաթուղթ, որ Կարեն Բաղդասարյանը համապատասխան դասընթացի է մասնակցել ու ստացել որակավորում:

Պաշտպան Հ. Բաբայանը նույնպես հիշատակեց, որ փորձաքննությունն անցկացնող հանձնաժողովի երկու անդամը ներգրավվել են եզրակացությունը պատրաստ լինելուց յոթ օր անց:

Փորձագետներից երկուսը այս գործով ավելի վաղ մասնագիտական բացասական կարծիք էին հայտնել բուժող բժիշկների աշխատանքի վերաբերյալ, ըստ պաշտպանի՝ փորձաքննության ժամանակ նրանք կարող էին կաշկանդված լինել ավելի վաղ իրենց հայտնած բացասական կարծիքով: Նման պարագայում, ըստ պաշտպանի, չի կարող խոսք գնալ օբյեկտիվ եզրակացության մասին:

Փորձագետներից մեկն էլ, ըստ պաշտպանի, որպես բժիշկ՝ մասնակցել էր այս գործով տուժող ծննդկանի բուժման ընթացքին, դա կարող էր ինքնաբացարկի հիմք լինել այդ փորձագետի համար:

Պաշտպանների ներկայացրած միջնորդությունների դեմ առարկեց գործով մեղադրող Խաչատրյանը: Նա նշեց, որ ապացույցի անթույլատրելիության վերաբերյալ այս փուլում դատարանը չի կարող գնահատական տալ, դա կանի խորհրդակցական սենյակում՝ մյուս ապացույցների համակցությամբ քննելով տվյալ ապացույցի վերաբերելիությունն ու թույլատրելիությունը: Ինչ վերաբերում է նորմատիվ ակտերն ու կլինիկական ուղեցույցները ապացույց ճանաչելուն ու քրեական գործին կցելուն, ապա մեղադրողը դրա դեմ առարկեց՝ նշելով, թե նորմատիվ ակտերը որպես ապացույց ճանաչելը անիմաստ է՝ վարույթն իրականացնող մարմինը հենվում է այդ ակտերի վրա: Մեղադրողը տարակուսանք հայտնեց՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվի, օրինակ, զինվորական գործերով, եթե մեղադրանքին առնչվող բոլոր նորմատիվ ակտերն ու ներքին ծառայության կանոնագրքերը որպես ապացույց ճանաչվեն ու կցվեն գործին:

Մեղադրողը նշեց, որ հասկանալի է՝ պաշտպանական կողմն ինչու է միջնորդություն ներկայացնում դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն  անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ, այս գործով այդ եզրակացությունն առանցքային ապացույց է: Բայց պաշտպանական կողմն այն կարող է վիճարկել վիճաբանությունների փուլում, կարող է և միջնորդել լրացուցիչ կամ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու, բայց ոչ՝ նորմատիվ ակտերն ու կլինիկական ուղեցույցները ապացույց ճանաչելու մասին:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նույնպես առարկեց բերված միջնորդությունների դեմ, նշեց, որ պաշտպանական կողմը պատշաճ հիմնավորումներ չբերեց դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը անթույլատրելի ապացույց ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ:

Դատարանը կողմերին լսելով՝ որոշեց՝ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունն անթույլատրելի ապացույց ճանաչելու մասով միջնորդությունների լուծումը հետաձգել, դրան անդրադառնալ խորհրդակցական սենյակում:

Պաշտպանական կողմի ներկայացրած նորմատիվ ակտերը, կլինիկական ուղեցույցները ապացույց ճանաչելու մասով միջնորդությունը մերժվեց, ապացույց ճանաչվեց ու քրեական գործին կցվեց միայն պաշտպանական կողմի ներկայացրած մեկ փաստաթուղթ՝ առողջապահության այն ժամանակվա նախարարի գրությունը:

Դատարանը պարզաբանեց, որ նորմատիվային ակտերի կիրառելիության համար դրանց ապացուցողական կարգավիճակ տալու անհրաժեշտություն չկա, առավել ևս, որ դրանք, դատական նիստի ընթացքում մանրամասն ներկայացված լինելով պաշտպանի կողմից,  տեխնիկապես արդեն իսկ կցվել են գործին:

Պաշտպաններ Մարգարյանն  ու Բաբայանը առարկեցին դատարանի որոշման դեմ: Պաշտպան Հ. Բաբայանը նշեց. «Դատարանի որոշումն ակնհայտ անօրինական է, խախտվում են մեր իրավունքներն, ու սահմանափակվում են պաշտպանություն իրականացնելու մեր հնարավորությունները»:

Պաշտպան Հ. Բաբայանը պահանջեց, որ դատարանը կոնկրետ նշի՝ օրենքի ո՞ր դրույթի վրա է հիմնված կայացված որոշումը:

Դատարանը պատասխանեց պաշտպանի հարցին՝ օրենքի կոնկրետ հոդված վկայակոչելով, իսկ պաշտպանը շարունակեց դժգոհ մնալ և ի վերջո հայտարարեց, թե միջնորդելու է այս գործով նոր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին: Միջնորդությունը պատրաստելու համար պաշտպանը ժամանակ խնդրեց:

Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում