Tuesday, 16 04 2024
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին

Արարատում զինված 21-ամյա երիտասարդը ծանոթի բնակարան է ներխուժել, բայց տանտիրուհին պոկել է դիմակը ու ճանաչել նրան

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց և ավարտվեց Դավիթ Գ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Պետրոսյանի նախագահությամբ:

21-ամյա Դավիթին մեղադրանք էր առաջադրվել զենքի գործադրմամբ և ուրիշի բնակարան ապօրինի մուտք գործելով՝ ավազակային հարձակում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ մասերով:

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հունվարի 24-ին, ժամը 22-ի սահմաններում Դավիթ Գ.-ն ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ դիմակավորված, դանակով զինված, ապօրինի մուտք է գործել Արարատ քաղաքի բնակչուհի Կ.-ին պատկանող բնակարան:

Դավիթը հարձակվել է տանտիրուհու վրա, դանակը պահել է նրա որովայնին ու դանակը գործադրելու, նրան սպանելու սպառնալիքներ տալով՝ պահանջել է, որ Կ.-ն իրեն հանձնի տանը եղած գումարներն ու արժեքավոր գույքը:

Իր համար անսպասելի՝ Դավիթը հանդիպել է տանտիրուհու դիմադրությանը: Վերջինս կարողացել է քաշել-հանել Դավիթի դեմքը փակող դիմակը ու ճանաչել է համաքաղաքացի երիտասարդին:

Ստեղծվել է վտանգավոր իրավիճակ, դիմակավորված ու դանակով զինված ավազակային հարձակում կատարողը ճանաչվել է տուժողի կողմից: Բարեբախտաբար, Դավիթ Գ.-ն ձեռքին եղած դանակը չի գործադրել, բռնության չի դիմել ու տուժող կնոջը վնաս չի պատճառել, այլ դիմել է փախուստի:

Քանի որ նրա անձը բացահայտված էր, կատարված հանցավոր արարքը բացահայտվել է անմիջապես: Դավիթ Գ.-ն առնվել է արգելանքի տակ:

Դատարանում Դավիթ Գ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար:

Տուժող Կ.-ի ներկայությունը դատական նիստերին ապահովել հնարավոր չի եղել՝ պարզվել է, որ նա բացակայում է ՀՀ-ից: Դատարանում ստացվել է տուժող Կ.-ի դիմումը այն մասին, որ Դավիթ Գ.-ի դեմ բողոք, պահանջ չունի:

Դատարանը հաշվի է առել, որ Դավիթ Գ.-ն դրական է բնութագրվում, վատառողջ է՝ զինկոմիսարիատի կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից ախտորոշվել է աջ ձեռքի մի քանի մատների բացակայություն, մյուս մատների դեֆորմացիա ու ֆունկցիայի զգալի խանգարում:

Դատարանն արձանագրել է, որ Դավիթ Գ.-ին մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասով, օրենքով նախատեսված է 6-10 տարի ազատազրկում:

Դատարանը հաշվի է առել ինչպես Դավիթ Գ.-ի առողջական վիճակը, այնպես էլ հանցավոր արարքը կատարելուց հետո նրա դրսևորած հետհանցավոր վարքագիծը, այն է՝ երբ տուժողը դիմադրել, հանել է իրեն դանակով սպառնացող Դավիթ Գ.-ի դիմակը, վերջինս այլ բռնի գործողություններ չի կատարել, չի վնասել իրեն ճանաչած տուժողին, դիմել է փախուստի՝ առանց որևէ բան հափշտակելու և բռնության սպառնալիքներն իրագործելու:

Դատարանն արձանագրել է, որ նշված հանգամանքներն իրենց համակցությամբ էականորեն նվազեցնում են կատարված արարքի ու հանցավորի անձի հանրային վտանգավորության աստիճանը: Հենց հիշյալ հանգամանքները դատարանը գնահատել է որպես բացառիկ հանգամանքներ ու հանգել է հետևության, որ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառմամբ հնարավոր է Դավիթ Գ.-ի նկատմամբ սահմանել օրենքով նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ:

Դավիթ Գ.-ն մեղավոր է ճանաչվել զինված ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով, ու դատապարտվել է 3 տարի ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:

Պատժի սկիզբը՝ 2019 թվականի հունվարի 25-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել մեղադրող դատախազ Ա. Կարապետյանը: Անհիմն համարելով Դավիթ Գ.-ի նկատմամբ օրենքով նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ սահմանելը առաջին ատյանի դատարանի կողմից՝ դատախազը խնդրել էր պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ խստացման առումով, Դավիթ Գ.-ին մեղավոր ճանաչել ավազակային հարձակման համար ու դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորելով բերված բողոքը՝ մեղադրող Ա. Կարապետյանն ընդգծեց՝ առաջին ատյանի դատարանը բացառիկ է համարել այնպիսի հանգամանքներ, որոնք բոլորովին էլ բացառիկ չեն, շատ-շատ՝ կարող են դիտվել որպես Դավիթ Գ.-ի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ:

Մասնավորապես՝ դատարանը հաշվի է առել Դավիթի առողջական խնդիրը՝ աջ ձեռքի մատների մի մասի բացակայությունը, մյուս մատների դեֆորմացված լինելը: Սակայն այդ հանգամանքը մի՞թե խանգարել է երիտասարդին, որ նա դանակով զինված ու դեմքը դիմնակով փակած հարձակվի ծանոթ կնոջ վրա, առողջ ձեռքով դանակը պահի տուժողի որովայնին, իսկ անառողջ ձեռքով փակի կնոջ բերանը, որ նա օգնություն չկանչի:

Մեղադրողն ընդգծեց՝ օրենքով նախատեսված ու նախադեպային որոշումներով հստակեցված է՝ ինչ բնույթի հանգամանքները կարող են բացառիկ համարվել: Տվյալ դեպքում նմանատիպ հանգամանքներ չկան:

Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել, որ երբ տուժողը հանել է Դավիթի դիմակն ու ճանաչել է նրան, Դավիթն այլևս բռնություն չի գործադրել, չի շարունակել հարձակումը, այլ թողել-հեռացել է:

Ըստ մեղադրողի՝ Դավիթն արդեն կատարել էր զինված ավազակային հարձակումը: Նա տանտիրուհուց պահանջել էր իրեն հանձնել տան «եղած-չեղածը», սպառնացել էր սպանել: Նա հարձակումը չի շարունակել առաջին հերթին՝ տուժողի ակտիվ դիմադրության պատճառով: Իսկ դիմակը կորցնելուց և տուժողի կողմից ճանաչվելուց հետո բռնություն չգործադրելը, նոր հանցանք չկատարելը կարող էր հաշվի առնվել որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող, սակայն ոչ՝ բացառիկ հանգամանք:

Մեղադրողը նշեց, որ Դավիթը հարձակում էր գործել իրեն ծանոթ կնոջ վրա՝ տուժողի եղբոր մոտ ժամանակին նա աշխատել էր Ռուսաստանում: Այսինքն գիտեր, որ կինը մենակ է ապրում, որ որոշակի գույք կարող է ունենալ:

Մեղադրողը ներկայացրեց նաև Դավիթի արարքի շարժառիթը՝ ավազակային հարձակումը նա կատարել էր… 50 հազար դրամ պարտքը փակելու համար… Դեպքից որոշ ժամանակ առաջ Դավիթն ու ընկերը վարկ էին վերցրել՝ 150 հազար դրամ, որից Դավիթն անձամբ վերցրել էր 50 հազար դրամը: Երբ մեկ ամիս անց ընկերը զանգել ու ասել էր, թե 50 հազարը վճարելու ժամանակն է, Դավիթն ասել է՝ փող չունեմ, բայց մի բան կանեմ, կճարեմ: Ու… գնացել է զինված ավազակային հարձակման…

Ըստ մեղադրողի՝ ավազակային հարձակումը ծանր, հանդուգն հանցատեսակ է, որի համար օրենքով նախատեսված համաչափ պատիժ պետք է սահմանվի: Տվյալ դեպքում Դավիթ Գ.-ի նկատմամբ ակնհայտ մեղմ պատիժ նշանակելով՝ դատարանը, առանց որևէ բացառիկ հանգամանքի, կիրառել է մի օրենք, որը չպետք է կիրառեր…

Դավիթ Գ.-ի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Հ. Թորոսյանն առարկեց բերված վերաքննիչ բողոքի դեմ, խնդրեց այն մերժել, առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնել անփոփոխ: Պաշտպանը շեշտը դրեց երկու հանգամանքի վրա՝ Դավիթի հաշմված ձեռքի ու նրա կողմից դրսևորած հետհանցավոր վարքագծի: Երբ տուժողը քաշել-հանել է Դավիթի դիմակը, նա միանգամից դադարեցրել է հարձակումը, դանակը հետ է քաշել: Նա տուժողի հետ նստել է թախտին, մոտ երեսուն րոպե զրուցել են, Դավիթը ներողություն է խնդրել: Տուժողն ասել է՝ քո արածի համար պատասխան ես տալու: Դրանից հետո Դավիթը որևէ սպառնալիք չի հնչեցրել, չի փորձել վախեցնել տուժող կնոջը, ասել է՝ ձեր գործն է…

Պաշտպանն ընդգծեց, որ դատարանում Դավիթ Գ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է, ու այդ զղջումն անկեղծ էր, ո՛չ ձևական…

Ինքը՝ Դավիթ Գ.-ն՝ պատանու տեսքով երիտասարդը, դատարանի հարցերին պատասխանելով՝ ասաց, թե տուժողի վրա հարձակվել է «առանց գիտակցելու», բայց նրա տուն մտնելուց համարյա անմիջապես հետո հասկացել է, որ սխալ է անում: Ինքը հիմա լիովին հասկանում է, որ սխալ է արել: Տուժողն իրեն ասել է՝ առավոտյան գալու եմ ձեր տուն: Բայց առավոտյան իրենց տուն են եկել ոստիկանները:

Ըստ Դավիթի՝ իր ծնողները տուժողին տարել են բժշկական հետազոտության, համոզվել են, որ նա որևէ վնաս չի կրել: Ինքը բազմիցս ներողություն է խնդրել տուժողից…

Դավիթն ասաց, թե ապրում է ծնողների հետ, հայրն աշխատում է: Կարող էր ծնողներից կամ մտերիմներից խնդրել 50 հազար դրամը, չի հասկացել՝ ինչու նման քայլի գնաց…

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Կ. Մարդանյան, Ա. Մնացականյան, Ռ. Մխիթարյան կազմով, մասնակիորեն բավարարեց մեղադրողի բողոքը: Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը պատժի մասով խստացման առումով փոփոխվեց, ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառումը վերացվեց:

Դավիթ Գ.-ն մեղավոր ճանաչվեց զինված ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով, ու դատապարտվեց 6 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2019 թվականի հունվարի 25-ից:

Դավիթ Գ.-ն անակնկալի եկավ որոշումից և խստացված պատժաժամկետից ու դատարանի դահլիճից դուրս եկավ մոլորված, կատարվածը ասես լիովին չպատկերացնելով…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում