Բոլորը գիտեն, որ ԱՄՆ-ն օրենքի երկիր է: Բայց դրանցից որոշներն իսկապես տարօրինակ են, հայտնում է rambler.ru-ն:
Հավայան նահանգում դուք չեք տեսնի գովազդային պաստառներ ճանապարհներին և հասարակական վայրերում: Պատճառն այն է, որ գովազդը թույլ չի տալիս զբոսաշրջիկներին հիանալ նահանգի բնապատկերներով:
Նյու Ջերսիի և Օրեգոնի նահանգներում բենզալցակայանի աշխատակիցը միշտ օգնում է հաճախորդներին բենզինը լցնել բաքի մեջ. ինքնուրույն դա անելա արգելվում է: Այս օրենքի օգնությամբ բենզալցակայանների սեփականատերերը կանխում են բենզալցակայանի պայթյունը:
Մարդիկ, ովքեր հանցագործություն կատարելու մտադրությամբ են եկել Վաշինգթոն, նախ պետք է զանգահարեն ոստիկանություն և տեղեկացնեն իրենց ծրագրերի մասին: Օրենքն ընդունվել է հանցագործությունները նվազեցնելու նպատակով:
Ջորջիա նահանգում արգելվում է տապակած հավ ուտել պատառաքաղով և դանակով՝ միայն ձեռքով: Օրենքը գոյություն ունի 1961 թ.-ից ի վեր:
Մերիլենդում չի կարելի հայհոյել հասարակական վայրերում: Օրենքը խախտելու համար տուգանքը 100 դոլար է:
Նեբրասկա նահանգում արգելվում է ամուսնանալ, եթե հարսնացուի կամ փեսայի մոտ վեներական հիվանդություն է հայտնաբերվել:
Թենեսիում օրենք կա, որն արգելում է Netflix-ի գաղտնաբառը տալ անծանոթներին: Այն ընդունվել է ֆիլմերի և երաժշտության ապօրինի ներբեռնումը կրճատելու համար:
Դելավեր նահանգում հավատացյալներին չխանգարելու համար եկեղեցում դուք չեք կարող նույնիսկ շշնջալ: