Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Քիմ Քարդաշյանի ներկայությունը համաշխարհային այս համաժողովին այլ նպատակ ունի

Հոկտեմբերի 6-9-ը Երևանում տեղի է ունենալու «WCIT 2019» Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը: Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։ Բոլոր 59 բանախոսներն աշխարհի առաջատար ընկերությունների ղեկավարներ են: Համաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանելու Reddit կայքի և «Initialized Capital»-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը, բարձր-նորարարական ծրագրային ապահովման «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մրթին, բանախոս Գարի Վայներչուկը, «Մայքրոսոֆթ» կորպորացիայի փոխնախագահը, Համաշխարհային գերաստղ Քիմ Քարդաշյանը, բարձր տեխնոլոգիաների, տիեզերական, ռազմական, բանկային, առողջապահական ու այլ ոլորտների հայտնի ներկայացուցիչներ:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընգծեց, որ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը՝ WITSA-ն, որի անդամ է նաև Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: «Մենք 4 տարի առաջ Մեքսիկայում հաղթեցինք և ձեռք բերեցինք համաժողովը Հայաստանում անցկացնելու իրավունքը, և արդեն 4 տարի է պատրաստվում ենք հյուրընկալությանը»,- նշեց Կ. Վարդանյանը: -Հայաստան են գալու ոլորտի լիդերները, նպատակային համադրություն է, գալիս են քննարկելու համաշխարհային հարցեր, նաև տեսնելու Հայաստանի ներուժը: Հայաստանն այսօր որոշ ոլորտներում առաջատարների կազմում է, օրինակ՝ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում աշխարհի առաջին հնգյակում ենք, սոցիալական ցանցերի ոլորտում առաջատար ընկերություններ ունենք…»:
Կարեն Վարդանյանի հավաստմամբ՝ համաժողովը ամենամասշտաբայինն է և միջազգային պետական մասնակցությամբ աննախադեպ է. արդեն 33 երկրների նախարար հաստատել են, որ մասնակցելու են:

Միջոցառման շրջանակում Հանրապետության հրապարակում կկազմակերպվի համերգ, առաջին անգամ կհնչի արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտություն, հրավիրել են երաժիշտներ այն 16 երկրներից, որտեղ մինչև այժմ անցկացվել է ՏՏ համաժողովը: Նրանց համախմբելով՝ կստեղծվի նվագախումբ՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ. նվագախմբում նաև հայ երաժիշտներ կլինեն: Նաև հայ կոմպոզիտորների երաժշտություն կհնչի: Համերգային ծրագրին կմասնակցի նաև Armin Van Buuren-ն, ով այսօր աշխարհի առաջատար DJ-ներից է:

Հարցին, թե մտավախություն չկա՞, որ սոցմեդիայում հայտնի գերաստղ Քիմ Քարդաշյանը կստվերի մյուս բանախոսներին, Կարեն Վարդանյանը նշեց. «Քարդաշյանը սոցիալական մեդիան լավագույնս օգտագործող բիզնեսմեններից մեկն է…Մենք հրավիրեցինք և նա սիրահոժար համաձայնեց: Կան մարդիկ, որ քննադատում են՝ ասելով՝ Քարդաշյանն ինչո՞ւ պետք է մասնակցի IT համաժողովին, մյուս մասը դա համարում է հրաշալի մարքեթինգային քայլ, որով ուշադրություն է սևեռվում Հայաստանի վրա: Հիմա համաժողովը շատ ավելի նկատված կլինի… Համաժողովը բովանդակային առումով էլ շատ հզոր է»: Կարեն Վարդանյանը ներկայացրեց նաև համաժողովի նպատակները:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում