Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է 76 մարդու, որոնք բողոքի ցույց էին անում Microsoft կորպորացիայի խանութի դիմաց, հայտնում է CNN-ը:
Ըստ գործակալության տեղեկատվության, բողոքի ակցիայի կազմակերպիչը «Close the Camps» շարժումն է, որի ղեկավարները ԱՄՆ իշխանություններին կոչ են անում փակել ճամբարները, որտեղ ապօրինի ներգաղթյալներ են պահվում:
Ակցիայի մասնակիցները պահանջել են, որպեսզի կորպորացիայի ղեկավարությունը ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության աշխատակիցներին մերժի իր ծրագրային ապահովումն օգտագործելու հարցում:
CNN- ի փոխանցմամբ պահանջվել է իրավապահների միջամտությունը, քանի որ ցուցարարները փակել են մեգապոլիսի ամենաբանուկ փողոցներից մեկի՝ Հինգերորդ պողոտայի երթևեկելի հատվածը:
ԱՄՆ գերագույն դատարանը երկրի իշխանություններին թույլ է տվել հրաժարվել ապաստան այն միգրանտներից, որոնք նախկինում նման խնդրսանքով չեն դիմել երրորդ երկրի իշխանություններին, մինչև ԱՄՆ հասնելը: