ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հայտարարել է նավթի շուկան կայունացնելու համար ռազմավարական պաշարներ օգտագործելու պատրաստակամության մասին՝ Սաուդյան Արաբիայի Saudi Aramco ազգային նավթային ընկերության նավթավերամշակման գործարանների վրա անօդաչու թռչող սարքերի հաձակումից հետո: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով գերատեսչությանը:
Ինչպես նշվում է, Միացյալ Նահանգները պատրաստ է դա անել իրավիճակը կայունացնելու, ինչպես նաև նավթի շուկաներում ցնցումներից խուսափելու համար:
Հաղորդվում է, որ Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարար Ռիկ Փերին հրահանգել է իր աշխատակազմին աշխատել Էներգետիկայի միջազգային գործակալության (IEA) հետ՝ նավթի համաշխարհային շուկայում անհրաժեշտ գործողությունների իրականացման համար:
Հայտնի է, որ ԱՄՆ-ն ունի նավթի ռազմավարական պաշարներ՝ 630 միլիոն բարելի չափով: