Մեշ Բրիտանիայի բնակիչների գրեթե կեսը կարծում է, որ Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան իրավունք ունեն անցկացնելու անկախության հանրաքվե ԵՄ-ից Թագավորության դուրս գալուց հետո: Այս մասին գրում է Independent թերթը՝ հղում անելով BMG գործակալության հարցման արդյունքներին:
Այսպես. հարցված բրիտանացիների 45 տոկոսը կարծում է, որ կառավարությունը պետք է թույլ տա Շոտլանդիային անկախության հանրաքվե անցկացնել Brexit-ից հետո, դեմ է արտահայտվել 30 տոկոսը:
Թերթը նշում է՝ եթե արդյունքներից բացառվեն «չգիտեմ» պատասխանները, ապա հանրաքվեի անցկացման օգտին տարբերությունը կդառնա 60 տոկոս ընդդեմ 40 տոկոսի:
Հարցումը ցույց է տվել առավել մեծ աջակցությունը Հյուսիսային Իռլանդիայի բնակիչներին: Հարցվածների 52 տոոկսը հանդես է եկել այս տարածաշրջանի բնակիչների իրավունքների օգտին՝ Brexit-ից հետո քվեարկելու՝ մնալ Մեծ Բրիտանիայի կազմո՞ւմ, թե՞ մտնել Իռլանդիայի Հանրապետության կազմ: Հանրաքվեի դեմ արտահայտվել է հարցվածների միայն 19 տոկոսը:
Առանց պատասխանի չկողմնորոշվածների հարաբերակցությունը կազմում է 73 տոկոս ընդդեմ 23-ի՝ հօգուտ քվեարկության կողմնակիցների:
BMG-ի հարցումն անցկացվել է սեպտեմբերի 3-6-ը, որին մասնակցել է Անգլիայում, Շոտլանդիայում և Ուելսում ապրող 1504 մարդ: Դրան չեն մասնակցել Հյուսիսային Իռլանդիայի բնակիչները: Սակայն վերջերս տեղի ունեցած հարցումը ցույց է տվել, որ Հյուսիսային Իռլանդիայի բնակիչների 46 տոկոսը հանդես է գալիս հօգուտ Իռլանդիայի Հանրապետության հետ միավորման, միաժամանակ 45 տոկոսը ցանկանում է մնալ Մեծ Բրիտանիայի կազմում: