Իրանի արտգործնախարարությունում հերքել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը առ այն, որ Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների հարձակման հետևում կանգնած է Իրանը: Այս մասին հաղորդում է RIA Novisti-ն:
Գերատեսչության տեղեկատվությամբ՝ Իրանի մասնակցության վերաբերյալ հաղորդումը կեղծիք է:
«Քաղաքական գործչի «առավելագույն ճնշում» ցույց տալը, որին հետևեցին ամերիկացիները, հավանաբար, նրա ձախողման պատճառով ուղղվեց «առավելագույն կեղծիքի» կողմը»,- ասել են նախարարությունում: