ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բնակչուհի Ջեննա Էվանսը քնի մեջ պատահաբար կուլ է տվել ադամանդակուռ ամուսնական մատանին: Այս մասին հաղորդում է The Mirror-ը:
Ինչպես նշվում է՝ աղջիկը գիշերը մղձավանջային երազ է տեսել՝ տեսել է չարագործների գնացքում: Հաղորդվում է, որ այդ ժամանակ նա ակամա կուլ է տվել ոսկյա զարդը: Երազում նա փորձել է դա փրկել հանցագործներից:
Առավոտյան աղջիկը հասկացել է, թե ինչ է պատահել: Փեսացուի հետ նա այցելել է բժիշկների, որոնք դուրս են բերել մատանին նրա որովայնից: Դա արել է գաստրոէնտերոլոգը: