Լոնդոնում 18-ամյա Օուեն Քերին մահացել է տեղի ֆաստֆուդ-ռեստորանում հավի գրիլ ուտելուց հետո: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Ինչպես նշվում է, պատանին մահացել է ճարպազուրկ սերուցքից, որի մեջ դրվել է հավը: Ընդ որում, հաստատության ճաշացանկում մթերքը չի նախատեսվել:
Հայտնի է, որ պատվիրելուց առաջ Քերին մատուցողին նախազգուշացրել է կաթնամթերքից, ցորենից և ընկույզից ունեցած ուժեղ ալերգիայի մասին: Այնուամենայնիվ, նա շրթունքների ծակծկոց և ստամոքսի կծկումներ է զգացել:
Օուենը մահացել է ուտելիքն օգտագործելուց մեկ ժամ անց՝ սննդամթերքի ծանր անաֆիլակտիկ ռեակցիայից: