ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ Իրանն է գրոհել Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերության Saudi Aramco ձեռնարկությունը: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Ամերիկացի քաղաքական գործչի խոսքով՝ Թեհրանը մասնակցել է Թագավորության վրա 100 հարձակումների: Նա նշել է՝ մինչ տեղի են ունենում այս գրոհները, Իրանի նախագահ Հասան Ռոհանին և ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը դիվանագիտությամբ զբաղվելու ձև են անում:
«Չնայած ապալարվածության բոլոր կոչերին՝ Իրանն այս պահին աննախադեպ գրոհ է սկսել էներգիայի համաշխարհային մատակարարի վրա»,- հայտարարել է Պոմպեոն:
Պետքարտուղարը նաև հավելել է , որ Վաշինգտոնը կաշխատի իր գործընկերների և դաշնակիցների հետ՝ ապահովելու համար էներգետիկ շուկաների որակյալ մատակարարումը: Բացի այդ, ԱՄՆ-ը մտադիր է «Իրանին ենթարկել պատասխանատվության իր ագրեսիայի համար»: