Կառավարությունն ընդունել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը, որը տնտեսագետները խնդրահարույց են համարում: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը փաթեթին ընդհանուր գծերով է ծանոթացել.«Մի կողմից բանկային գաղտնիքը շատ կարևոր է և բանկային գաղտնիքի պահպանումը եղել է բանկային համակարգի զարգացման ամենակարևոր նախադրյալներից մեկը, բայց մյուս կողմից ամեն ինչ պետք է տրամաբանության սահմաններում լինի և բանկային գաղտնիքի և ցանկացած այլ օրենք չպետք է խոչընդոտ հանդիսանա, որպեսզի պետությունը կարողանա իրավական առումով իր գործառույթները տեղը տեղին իրականացնել»: