Լուրեր
Ինչ տարաձայնություններ են Դավիթ Գրիգորյանի և Արսեն Թորոսյանի միջև
  • 14:15
  • 2019-09-15
  • Դիտումներ՝ *

Ինձ ասել են, որ նախարարի հրամանով կառուցվածքային փոփոխությունների հետ կապված հաստիքացուցակի փոփոխություն է լինում, փակվում է լաբորատորիայի վարիչի հաստիքը, ու ինձ ասում են, որ իմ առողջական վիճակին և մասնագիտական որակավորմանը համապատասխան նոր աշխատանք չունեն, չնայած միակ գիտությունների թեկնածուն եմ լաբորատորիայում, և առաջարկում են բանվորի կամ տեխնիկի աշխատանք։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի Լաբորատոր ախտորոշիչ կենտրոնի վարիչ Դավիթ Գրիգորյանը։

Նա նշեց, որ զրուցել է տնօրենի հետ, վերջինս ասել է, որ օրենքի պայմաններից մեկն է, որ ազատ աշխատանք լինելու դեպքում առաջարկվի, բայց չունենք ձեր մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանք. «Միանշանակ վիճարկելու ենք դատարան»,-ասաց նա։

  • Դիտումներ՝ *