Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Մարտի 1-ը շարքային ու իրավական գործ չէ, պետք է բոլոր դրվագների բացահայտում լինի՝ խանութների թալանից մինչև քաղբանտարկյալներ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։

-Պարոն Բադալյան, սկսվել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և բարձրաստիճան մյուս երեք նախկին պաշտոնյաների դատավարությունը։ Անկասկած, այն դեռ երկար կտևի, և նոր զարգացումների ականատես կլինենք։ Ի՞նչ ազդեցություն կունենա այս գործընթացը քաղաքական դաշտի, քաղաքական զարգացումների վրա։

-Այն, որ դատական գործընթացը շատ երկար կտևի՝ միանշանակ է։ Պետք է հասկանանք՝ «Մարտի 1-ի գործ» ասվածը միայն այն չէ, ինչ ասում է իշխանությունը, այսինքն՝ սահմանադրական կարգի տապալում։ Դա Մարտի 1-ի մեծ գործի ընդամենը մեկ դրվագն է։Այս գործի մեջ կան այլ դրվագներ ևս՝ հենց նախագահական ընտրությունների կեղծման արդյունքները, որը նորից կվերհանվի, իսկ այդտեղ, պատկերացրեք, ինչքան մարդ է լինելու՝ ԿԸՀ-ից մինչև տեղական ընտրական հանձնաժողովներ։ Բացի դրանից՝ հանրահավաքների ցրում, որին մասնակից են եղել ոչ միայն ոստիկանության ներկայացուցիչները, այլև, մամուլի փոխանցմամբ՝ օլիգարխների թիկնապահները։ Առանձին դրվագ է, թե ինչպես են մարդիկ գնացել Մյասնիկյանի արձանի մոտ, և գիշերը տեղի են ունեցել սպանություններ, առանձին դրվագն է խանութների թալանը, դրա կազմակերպման գործընթացը, առանձին դրվագ է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կալանավորումը։ Կային հարյուրից ավելի քաղբանտարկյալներ, սա հետաքննության առանձին դրվագ է։ Առանձին դրվագ է այն, որ հարյուրավոր մարդկանց բռնությունների են ենթարկել ոստիկանական տեղամասերում, կային հարյուրավոր վիրավորներ։ Ուզում եմ ասել՝ Մարտի 1-ի գործն ահռելի գործ է, որի մի մասն է միայն քննարկվում, և ինչպես միշտ՝ քննարկվող այս դրվագներից վերցված է այն մի դրվագը, որն այս պահի դրությամբ առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ կապված երկրորդ նախագահի անձի հետ։

Նման քրեական գործերը միշտ սկզբնական շրջանում մեծ հետաքրքրություն են առաջացնում։ Տեսեք՝ «Սասնա ծռերի» գործը, լավ գիտեինք՝ ովքեր են, որտեղ է գործողությունը կատարվել, գիտենք՝ ովքեր են սպանվել և կոնկրետ ժամանակաշրջանը։ Բայց նայեք՝ նույնիսկ այս դեպքում, երեք տարի է՝ գործը շարունակվում է։ Հիմա՝ պատկերացրեք Մարտի 1-ի ամբողջ թվարկած բոլոր դրվագները, երբ սկսեն բոլոր դրվագները քննարկել։ Դա կարող է ընդհուպ տարիներով շարունակվել և, բնականաբար, տարիներով այդ հետաքրքրությունը այն չի ունենալու։ Հոկտեմբերի 27-ի սկզբի նիստերն էլ շատ հետաքրքիր էին, մարդիկ երթերով գնում էին նիստերի, բայց որոշ ժամանակ հետո նկատելի էր, որ այդ դատական նիստերին գնում էին զուտ զոհվածների հարազատներն ու բարեկամները։ Կար հետաքրքրություն իրավապաշտպանների, քաղաքական գործիչների մոտ, բայց ոչ հասարակության։ Հիմա մենք նույն երևույթի ականատեսն այստեղ ենք լինելու՝ իր առանձնահատկություններով։ Այո՛, առաջին օրերին կլինի հետաքրքրություն, որի չափը կարող են սոցիոլոգները ներկայացնել։ Կանցնի որոշ ժամանակ՝ ի տարբերություն Հոկտեմբերի 27-ի, երբ երկար ժամանակ նույն իշխանությունն էր, հիմա մենք նման վստահություն ունենալ չենք կարող։ Մենք չգիտենք, թե իշխանության գոյատևումն ինչքան կտևի, և դրանից կախված, այս գործի մեջ կարող են 180 աստիճանով փոփոխություններ լինել։ Մարտի 1-ի գործն ունի իրավական դիզայն, բայց քաղաքական գործ է, հիմա թե ինչքան կշարունակվի՝ կախված է տարբեր հանգամանքներից։ Եթե, օրինակ, նոր իշխանություն ձևավորվի՝ ինչ վերաբերմունք կունենա, ինչ կադրային փոփոխություններ կլինեն ուժային կառույցներում։ Եթե նույնիսկ տեսականորեն պատկերացնենք, որ այս իշխանությունը 20 տարի կարող է մնալ՝ հասարակությունը այդքան երկար ժամանակ սա չի դիտարկելու որպես հետաքրքրություն ներկայացնող գործընթաց։

-Այսինքն՝ եթե գործընթացը ձգվի մինչև իշխանափոխություն, կարող են ի հայտ գալ նոր անուններ ու հանգամանքներ։

Միանշանակ հնարավոր է, սա վաղուց դուրս է եկել իրավական գործընթացից։ Սա շարքային գործ չէ, որ ասենք՝ անկախ նրանից, թե ով է լինելու նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահը՝ մեղավորն իր պատիժը ստանա։ Իսկ քաղաքական գործընթացի վրա ազդեցություն է ունենալու քաղաքական իշխանությունների մոտեցումը։ Եթե մի պահ պատկերացնենք ամբողջությամբ այլ իշխանություն, փոխվել են ուժային կառույցները՝ նրանք կարող է այլ մոտեցում դրսևորեն ու գործն այլ ուղղությամբ տանեն։ Բնականաբար, դատական համակարգն էլ արձագանքելու է այդ փոփոխություններին։ Մենք գիտենք, թե Հայաստանում դատական համակարգը իրենից ինչ է ներկայացնում։

-Իսկ սա ի՞նչ ազդեցություն կունենա ներքաղաքական գործընթացների վրա։

Այդ գործընթացն արդեն իսկ թողնում է իր ազդեցությունը ներքաղաքական գործընթացների վրա, որովհետև իշխանությունները ընտրեցին սևերի ու սպիտակների մեթոդոլոգիա, այսինքն՝ ներկաների ու նախկինների պայքար։ Նախկինների ղեկավարը դառնում է երկրորդ նախագահը, ու քաղաքական ճամբարներ են ձևավորվում։ Սա ներքաղաքական գործընթացի վրա ազդում է, որովհետև չկան դեպի ապագան նայող ընդդիմադիր ուժեր, մնում է հետ նայել։ Մարտի 1-ի քաղաքական գործընթացը դրա կատալիզատորներից մեկն է հանդիսանում։

-Մենք գիտենք, որ տարիների ընթացքում զոհերի հարազատների, տուժածների, քաղաքական ուժերի կողմից եղել է Մարտի 1-ը բացահայտելու պահանջ։ Ի՞նչ կտա այդ բացահայտումը Հայաստանին, արդյոք կապահովի՞ Հայաստանի զարգացումն ու դեպի առաջ նայելու հնարավորությունը։

Այդ հարցը Մարտի 1-ի հետ կապ չունի, և խնդիրը հենց դա է։ Երբ ասում ենք Մարտի 1-ի բացահայտում՝ պետք է նկատի ունենանք բոլոր թվարկածս դրվագները, և ոչ ընթացող դատավարությունը։ Եթե բոլոր օրենք խախտողները պատժվեն՝ կնշանակի, որ այս գործն ամբողջությամբ բացահայտված է, ու արդարադատությունը հաղթել է։

Թե ինչ կտա Հայաստանին՝ յուրաքանչյուր իշխանություն կիմանա, որ իր կատարած հանցագործությունների համար պատժվելու է։ Իսկ Հայաստանի տնտեսական զարգացմանը սա ոչինչ չի տա, որովհետև Հայաստան ներդրումներ չեն գալիս, տնտեսական կյանքը չի աշխուժանում ոչ այն պատճառով, որ Մարտի 1-ի գործը բացահայտված չէ։ Իհարկե, առանձնացնենք Ռուսաստանին, որովհետև այս դեպքում, այո՛, ներդրումներ չեն գալիս Մարտի 1-ի գործի հետ կապված, բայց ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Չինաստանից ու այլ երկրներից ներդրումներ չեն գալիս, որովհետև իշխանությունները վարում են ապիկար տնտեսական քաղաքականություն։ Եթե նրանք նորմալ տնտեսական քաղաքականություն վարեին, նորմալ զարգացման վեկտոր ունենային՝ ներդրումներ կգային, Հայաստանը կզարգանար՝ անկախ նրանից, թե Մարտի 1-ի գործընթացն ինչպես է տեղի ունենում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում