Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Կրոնների վերելքը ժամանակակից աշխարհում

Կրոնները չափազանց մեծ ու կարևորագույն դեր են ունեցել մարդկության պատմության ընթացքում, այսինքն պատմամշակութային և քաղաքակրթական տեսանկյունից դրանք բավականին մեծ արժեք ունեն: Բայց 21-րդ դարում կրոնները որպես այդպիսին հետադիմության առաջնային կրողներն ու արտադրողներն են, դրանք այլևս կայունություն չեն արտադրում, համակարգային տեսանկյունից մշակութաստեղծ չեն, քաղաքակրթություն ձևավորող չեն, փիլիսոփայական տեսանկյունից այլևս ի զորու չեն գոյաբանական կոնցեպտներ առաջադրել և այսպես շարունակ:

Կրոնների մեջ վարդապետություններն ու հավատո հանգանակները այլևս մղվել են երկրորդ պլան, առաջնային են դրանց մեջ պահպանված ու մարդկության մեջ արմատացած էթիկան, բարայագիտությունը և այլն: Այսինքն քրիստոսաբանական, Սուրբ երրորդության, պատկերամարտության և պատկերապաշտության, Filioque-ի հետ կապված բանավեճերը վաղուց արդեն ամփոփվել են պատմության փոշու տակ: Միով բանիվ կրոնները այլևս չեն կարող հանդես գալ որպես համաշխարհային պատմության առաջնային շարժիչ ուժերից մեկը, դրանց վերածննունդը, որոշ դեպքերում նաև վերակենդանացումը բոլորովին այլ համատեքստում է՝ էթիկայի և կյանքի իմաստի: Այս ամենի հետ զուգընթաց մենք պետք է հաշվի նստենք այն իրողության հետ, որ մոլորակը դեռևս պատրաստ չէ հրաժարվել կրոններից և մոտակա հարյուրամյակների ընթացքում դժվար էլ պատրաստ լինի: Այսինքն այն կատեգորիկ հայտարարությունները կրոնները արմատախիլ անելու վերաբերյալ չափազանց սխալ են ու ոչ կշռադատված: Համանման հիմնախնդիրները արմատական ու կտրուկ մոտեցումների նկատմամբ ընկալողունակ չեն և կարող են նպաստել խնդրի էլ ավելի խորացմանը: Օրինակ՝ Գևորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը իր դասախոսությունների ընթացքում Իսլամի վերաբերյալ հաճախ էր կրկնում այն միտքը, թե Իսլամը արդեն վաղուց հեռացել է համաշխարհային քաղաքական ակտիվ արենայից՝ ամփոփվելով արևելյան հանգստության և անշարժության մեջ: Իհարկե մեծ փիլիսոփային դժվար թե հնարավոր լինի մեղադրել այս ոչ հաշվենկատ դիտարկման համար, որտեղի՞ց իմանար, եթե այդպես էլ ոչ մի քաղաքական գործիչ ու գիտնական չկարողացավ կանխատեսել, որ Հեգելի մահվանից ընդամենը մի քանի տասնամյակ անց սկիզբ է առնելու Իսլամական Վերածնունդը, որի զորեղ ներգործությունը պարբերաբար ցնցելու է մոլորակի հավասարակշությունը: Վերելքի յուրօրինակ շրջափուլում է գտնվում նաև Քրիստոնեությունը: Վերջինիս դիրքերը Իսլամի հետ համաեմատաբար զգալիորեն թույլ են, քանի որ Քրիստոնեից աշխարհը ժամանակին ենթարկվել է սեկուլյարիզացիայի, այսինքն հասարակությունները աշխարհիկացվել են, ազգային պետությունների ի հայտ գալու հետ զուգընթաց եկեղեցին իրավական տեսանկյունից տարանջատվել է պետությունից, իսկ մուսուլմանական երկրներում համանման գործընթացներ երբևէ տեղի չեն ունեցել: Քրիստոնեական արդի վերելքը պետք է փնտրել հենց այս նեղ տիրույթում, այն է՝ եկեղեցին որպես քաղաքական միավոր ետ է քաշվել, բայց մարդիկ դեռևս շարունակում են դրա հետ օրգանական կապի մեջ գտնվել:

Սեկուլյարիզացիայի առաջնային խորհրդանշանական ցուցիչը եվրոպական մայրաքաղաքների հրապարակների ժամացույցներն են, ինչպես նաև ձեռքի ժամացույցները, այսինքն եկեղեցուց խլված է ժամանակը տնօրինելու մենաշնորհը, բայց, միևնույնն է մարդը շարունակում է հավատալ աստծուն: Սա կարելի է բացատրել երկու հիմնարար պատճառներով. Առաջինը՝ Երկիր մոլորակի վրա դեռևս չի լուծվել ճանաչողության հիմնախնդիրը, այսինքն՝ մարդկության մեծագույն մասը այդպես էլ հաղորդակից չի եղել գիտական նվաճումների հետ, կամ էլ հաղորդակցվել են անուղղակիորեն: Երկրորդ՝ մարդը դեռևս չի կարողացել պատասխանել իրեն հուզող ամենակոնֆլիկտային հարցադրումներին. ո՞վ է ինքը, որտեղի՞ց է իր գոյությունը, ու՞ր է գնում, ի՞նչ է լինելու իր հետ: Այս հարցերի հասցեատերը գիտությունն է, բայց պատասխանները դեռևս չկան, մարդը որպես այդպիսին փիլիսոփայական տեսանկյունից ձևակերպված չէ: Ի վերջո մարդիկ այս հարցերի պատասխանները փնտրում են կրոնների մեջ: Ահա այսպիսի բարդ տիրույթում է փորձում նորովի դրսևորվել Քրիստոնեությունը, որի դերը ժամանակակից աշխարհում քաղաքակրթական տեսանկյունից դեռևս ճշգրտված չէ: Օրինակ այս հարցի պատասխանը չկա նաև Հայ առաքելական եկեղեցու պարագայում, ոչ ոք կոնկրետ չի կարող ասել, թե ո՞րն է դրա հստակ դերը արդի Հայաստանում: Քրիստոնեությունը վերելք է ապրում Հետխորհրդային տարածքում, Արևելյան Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և եթե վերոհիշյալ տարածաշրջաններում վերելքը ինչ-որ առումով վերակենդանացման բնույթ ունի, ապա Աֆրիկա մայրցամաքը, հատկապես Կաթոլիկ եկեղեցու համար, խոպան տարածք է: Կաթոլիկ և բողոքական միսիոներները ամեն օր նոր տարածքներ են նվաճում՝ իհարկե մրցակցության մեջ գտնվելով Իսլամի հետ, որը նույնպես ակտիվորեն ներթափանցում է Աֆրիկա: Կրոնական վերածննդի համար պարարտ հող հանդիսացավ Խորհրդային Միության փլուզումը: Որքան էլ ԽՍՀՄ-ը ներկված լինի արյան գույնով, բայց այն աշխարհի համար բավականին առաջադիմական նշանակություն ուներ․ մասնավորապես մարդկության մի ստվար զանգվածին պահում էր մինչ օրս իր արժեքն ու վերադրսևորման հեռանկարները չկորցնող Մարքսիզմի տիրույթում:

Ցավոք սրտի Ստալինիզմը ձևախեղեց դրա առաջադիմական էությունը: Սխալվելու չնչին հավանականությամբ կարող ենք նշել, որ կրոնականության վերելքը արդի Ռուսաստանում ուղիղ պատասխանն է հենց ստալինիզմին: Եվ այսպես իդեոլոգիական կայսրության փլուզումը առաջացրեց վակուումային ահռելի մի տարածություն, որը բնականաբար պետք է լցվեր նաև կրոնականությամբ: Այս տեսանկյունից պատահական չէ, որ կրոնները հետխորհրդային տարածքում վերելք են ապրում, իսկ Միջին Ասիան աստիճանաբար փոխակերպվում է իսլամական ծայրահեղականություն արտահանող տարածքի: Պատահական չէ, որ վերջին մի քանի ահաբեկչական ակտերում ներգրավված են լինում նաև մարդիկ Ղրղստանից և Ուզբեկստանից: Փորձագետները նշում են, որ Միջին Ասիայի երկրներում նույնիսկ դրանց ազգային էպոսները այդքան պոպուլյար չեն, որքան՝ Իսլամը: Տվյալներն այս իհարկե մտահոգիչ են: Նշենք նաև, որ կրոնների ակտիվացմանը բացասական տեսանկյունից նպաստում են նաև քաղաքական ուժերը՝ կրոնական շարժումները օգտագործելով իրենց քաղաքական առօրեական խնդիրների լուծման համար: Խոսքը և՛ Իսլամի և՛ Քրիստոնեության մասին է: Եթե ուշադրություն դարձնենք, ապա Միջին և Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր երկրներում իշխանությունները Իսլամը ծառայեցրել են իրենց նպատակների համար: Նույնիսկ 1960-ականների Եգիպտոսը, որի առաջնորդ Գամալ Նասերը Իսլամական սոցիալիզմի ջատագովներից էր, հաճախ շահարկում էր այդ կրոնը: Իսկ եթե ավելի հեռուն գնանք, ապա կտեսնենք, որ անգամ Իսլամական սոցիալիզմի գաղափարախոսները սոցիալիզմը փորձում էին ադապտացնել Իսլամին, այն է՝ սոցիալիզմը մեկնաբանել ղուրանյան այաթների միջոցով կամ նշել, թե առաջին սոցիալիստը եղել է հենց Մուհամմադ մարգարեն: Երևի թե այլ ելք չէր էլ կարող լինել․ այդ տարածքներում ապրող մարդկանց հետ դեռևս հնարավոր չէ այլ լեզվով խոսել: Կրոնները շահարկվում են նաև Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպական երկրներում և այլուր:

Հայաստանը նույնպես այդ տեսանկյունից բացառություն չէ։ Կարծես թե որպես կանոն մեր ուշադրությունից մշտապես դուրս են մնում Հեռավոր Արևելքի երկրները, որտեղ նույնպես արևելյան կրոնները բուռն վերելք են ապրում: Հինդուիզմը, Բուդդայականությունը, Սիկհիզմը, Սինտոն, Ջաինիզմը, Դաոսականությունը և մի շարք այլ կրոններ նոր որակներով ու երանգներով իրենց հաստատուն տեղն են ամրագրում այդ հասարակություններում՝ դիտարկվելով որպես քաղաքակրթական հիմնասյուններ: Փորձագետների կարծիքով մոտ ապագայում Հինդուիզմը կարող է համաշխարհային կրոնի կարգավիճակ ստանալ, քանզի դրա տարատեսակ դրսևորումները օր օրի դուրս են գալիս պատմական ընդգրկման տարածքներից: Չափազանց բարդ է խոսել Բուդդայականության մասին:

Առաջին հերթին գրեթե անհնար է որոշել այդ կրոնի հետևորդների ճշգրիտ թվաքանակը, քանի որ բուդդայականը ազատ է դրա հետ միասին դավանել այլ կրոններ ևս, բացի այդ դրա հիմնական ընդգրկման տարածքը՝ Չինաստանը, փակ երկիր է և հնարավոր չէ ճշգրիտ դատողություններ անել: Բայց դա չի նշանակում, որ չենք կարող մոտավոր դատողություններ անել և գալ այն եզրահանգմանը, որ սխլավելու չնչին հավանականությամբ Չինաստանում ձևավորվել է յուրօրինակ սինթեզ, որը ունի հետևյալ դրսևորումը՝ Կոմունիզմ-Կոնֆուցիականություն-Բուդդայականություն: Երեք տարրերից յուրաքանչյուրը սպասարկում են հասարակական տարբեր շերտերի: Իհարկե սա նորարարություն չէ և բնորոշ է Չինաստանի պատմական զարգացման առանձնահատկություններին, որտեղ կողք կողքի գոյատևել և տարբեր դրսևորումներ են ստացել Կոնֆուցիականությունն ու Բուդդայականությունը: Շատերի համար Բուդդայականությունը մշտապես դիտարկվել է որպես խաղաղասիրական կրոն: Դա իհարկե միանշնակ չէ, իսկ վերջին տարիներին բոլորն էլ կարող են տեսնել դրա մարտնչող բնույթը Շրի Լանկայում և Մյանմարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում