Լուրեր
Քրեական ենթամշակույթ կրող անձանց վերաբերյալ օրենքի նախագիծը ձևախեղված բովանդակություն ունի և ռիսկեր
  • 17:30
  • 2019-09-15
  • Դիտումներ՝ *

Կարծես թե կառավարությունը պատերազմ է հայտարարում քրեական աշխարհին և մասնավորապես՝ քրեական հեղինակություններին: Սա, իհարկե, չափազանց դրական և անհրաժեշտ գործընթաց է: Իսկապես Հայաստանը պետք է մաքրվի քրեական տարրերից և բարքերից, որոնք ներսից քայքայում ու կազմաքանդում են պետության սոցիալական միջավայրն ու հասարակական կառույցի հիմքերը:

Միևնույն ժամանակ պետք է նաև արձանագրենք, որ քրեական տարրերի դեմ պայքարը բավական բարդ և մեծ ռեսուրսներ պահանջող գործընթաց է: Քրեական հեղինակություններին բանտերը լցնելու պրակտիկան հարցի լուծում չէ: Առհասարակ ԱԱԾ-ի կամ էլ ոստիկանության կողմից կազմակերպվող դիմակներով ներկայացումներն ու «ասֆալտին փռելու» գործողությունները զուտ քարոզչական գործառույթ ունեն և ոչ ավելին: Քրեական աշխարհին ծնկի բերելու համար շատ ավելի լուրջ ու երկարաժամկետ գործողություններ են անհրաժեշտ:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանի հետ:

  • Դիտումներ՝ *