Լուրեր
Սահմանադրական փոփոխություններ լինելու են երկու հիմնական պատճառով. «Իմ քայլի» պատգամավոր
  • 13:45
  • 2019-09-15
  • Դիտումներ՝ *

Սահմանադրական փոփոխություններ այսպես թե այնպես լինելու են, և դա որևէ առանձին դեպքով պայմանավորված չէ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Նրա խոսքով, սահմանադրական փոփոխություններ չեն լինելու այն պատճառով, որ պետք է դատական իշխանությունը կարգավորել, կամ այն պատճառով, որ պետք է, օրինակ, Կուսակցությունների մասին օրենքը կամ Ընտրական օրենսգիրքը փոփոխությունների ենթարկել։

«Սահմանադրական փոփոխություններ լինելու են երկու հիմնական պատճառով. նախ գործող Սահմանադրության տեքստը բավականին մեծ թվով խութեր է պարունակում, և այդ խութերը շրջանցելու, այդ տեքստում արձանագրված խնդիրները լուծելու համար նախևառաջ Սահմանադրությունը պետք է բովանդակային առումով փոփոխության ենթարկվի։ Երկրորդ կարևորագույն պատճառն այն է, որ Սահմանադրությունն ընդունվել է խայտառակ սահմանադրական հանրաքվեի պայմաններում, երբ արձանագրվեցին կոպտագույն ընտրակեղծիքներ ու խախտումներ, տեղի ունեցան թե օբյեկտիվ ընտրական, թե սուբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումներ։ Դա է պատճառը, որ Սահմանադրությունը, որ կոչված է լինել քաղաքացիների միջև պայմանավորվածություն, թե ինչպես են նրանք պատկերացում իրենց կյանքը ՀՀ-ում և ինչպես են պատկերացնում իրենց հարաբերությունները միմյանց ու պետության միջև»,-ընդգծեց պատգամավորը։

  • Դիտումներ՝ *