Լուրեր
Ինչո՞ւ «Սեպտեմբերֆեստ» և ինչո՞ւ հենց մրգօղու փառատոն. Կարեն Քոչարյանը՝ Կողբում անցկացվող օղու փառատոնի մասին
  • 13:30
  • 2019-09-15
  • Դիտումներ՝ *

Սեպտեմբերի 28-ին Հայաստանում անցկացվելու է մրգօղու՝ «Սեպտեմբերֆեստ» փառատոնը: Այնտեղի է ունենալու Տավուշի մարզի Կողբ գյուղում, որի նախաձեռնողը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն է։

Ինչո՞ւ «Սեպտեմբերֆեստ» և ինչո՞ւ հենց մրգօղու փառատոն․ «Առաջին լրատվական»-ի հարցին քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը պատասխանեց․ «Նախ ասեմ՝ շատ ուրախ եմ, որ առաջին անգամ այստեղ խոսելու ենք ավելի հաճելի թեմաներից, քան քաղաքականությունն է։ Երբ այդ մտահղացումը եղավ, ես զանգահարեցի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին և նրա կողմից միանգամից հավանություն ստացա։ Քանի որ այն առաջին անգամ պետք է լիներ, որպեսզի ուշադրություն գրավենք, անունը դրեցինք «Սեպտեմբերֆեստ», որովհետև սեպտեմբերին էր անցկացվելու և ֆեստ՝ կապված հայտնի գարեջրի փառատոնի հետ։ Իհարկե, այստեղ նաև մեկ այլ բրենդինգի բան կա․ մենք ուզում ենք, որ հետագայում այն դառնա «Սեպտեմբերֆեստ Քրաֆթ Վոդկա», որը նույնպես աշխարհում հայտնի փառատոն է»։

Մեզ Հայաստանում աճող ավանդական մրգերի՞ց են հրամցնելու օղին, թե՞ լինելու են որոշակի էկզոտիկ մրգատեսակներ «Առաջին լրատվական»-ի հարցին․ Կարեն Քոչարյանը պատասխանեց․ «Ես դեռ չգիտեմ։ Իհարկե, հիմնականում լինելու են ավանդական մրգերից՝ թութ, խնձոր, դամբուլ, վայրի տանձը, ծիրանը, դեղձը։ Բայց ինչքան ես հասկացա, այնտեղ կլինեն նաև մորու, կորոլյոկի․․․ ով ինչ ունի, բերելու է ներկայացնի։ Այնտեղ հիմնականում լինելու են Տավուշի մարզի բնակիչները, բայց արդեն կան զանգեր Սյունիքի մարզից, Ղարաբաղից, Արարատյան դաշտավայրից։ Փառատոնի հիմնական հովանավորը Ստեփանակերտի կոնյակի ու գինու գործարանն է, որը նույնպես իր տեսականին կներկայացնի»։

«Ցանկանում եմ նշել, որ փառատոնի անցկացման համար աջակցություն կա և՛ մարզպետի կողմից, և՛ Կողբ գյուղի գյուղապետ Արսեն Աղաբաբյանի կողմից»,- հավելեց Կարեն Քոչարյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *