Thursday, 28 03 2024
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ

«…քշի՛, արա՛, խի՞ ես կայնել, գա՛զ տուր…». Մալաթիայում «Ջոնին» կրակոցներով սպանել է հորաքրոջ տղային

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Դավիթ Դեղոյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում  Հարություն Մանուկյանի նախագահությամբ:

23-ամյա Դավիթին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանությանն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Դեղոյանն օժանդակել է իր հորաքրոջ որդի, 31-ամյա Կարեն Մինասյանի կողմից 38-ամյա Արշակ Գ.-ին սպանելուն՝ «նախապես Կարեն Մինասյանին խոստացած լինելով վերացնել խոչընդոտները, հանցագործության գործիքները, միջոցներն ու հետքերը, թաքցնել սպանությունը կատարողին»:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 23-ն անց 52 րոպեին Կարեն Մինասյանը, ով հայտնի էր «Ջոնի» մականունով, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում՝ Բաբաջանյան փողոցում, իր մեքենայում ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել և դիտավորությամբ կյանքից զրկել է Արշակ Գ.-ին:

Այս գործով անցնողները բարեկամներ են՝ սպանված Արշակ Գ.-ն սպանող Կարեն Մինասյանի հորաքրոջ որդին էր, իսկ Կարեն Մինասյանը սպանության օժանդակության համար մեղադրվող Դավիթ Դեղոյանի հորաքրոջ որդին է:

Այս սպանությունից տարիներ առաջ Կարեն Մինասյանը, ցանկանալով «Հաղթանակ» թաղամասում դեղատուն բացել և  գումարի կարիք ունենալով՝ իր հորաքրոջ որդի Արշակից պարտքով վերցրել է 25 հազար դոլար՝ խոստանալով պարտքի մարումը շատ չձգձգել: Սակայն ժամանակն անցել է, նա չի վերադարձրել հորաքրոջ որդուց վերցրած գումարը:

Արշակը սկսել է անհանգստանալ, պարբերաբար հիշեցրել  է Կարենին, պահանջել է վերադարձնել պարտքը, նույնիսկ այլ մարդիկ են խառնվել պարտքի վերադարձման հարցի լուծմանը: Սակայն Կարենը, ըստ տեղեկությունների, պարտքի մի մասն է վերադարձրել, իսկ մնացած գումարի վերաբերյալ ասել է, թե Արշակին «տալիք չունի»:

Պարտքը չմարելու հողի վրա Արշակի ու Կարենի բարեկամական հարաբերությունները  լարվել, դարձել են թշնամական:

Ըստ մեղադրանքի՝ Կարեն-«Ջոնին» նախապես ձեռք է բերել ու իր «Նիսան Տիդա» մեքենայում պահել է հրազեն հանդիսացող ինքնաձիգ՝ փամփշտատուփով ու փամփուշտներով: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Դավիթ Դեղոյանը՝ Կարենի քեռորդին, տեղյակ է եղել Կարենի մտադրությանը:

Ըստ մեղադրանքի՝ դեպքի օրը՝ 2017 թվականի դեկտեմբերի 5-ի երեկոյան, Կարենն իր մեքենայով, որի ղեկին Դավիթ Դեղոյանն էր,  շրջագայել է երևանյան փողոցներում: Շրջագայության ընթացքում Կարենը նկատել է Արշակի մեքենան, որ կայանված էր ոչ հեռու: Նա Դավիթից պահանջել է, որ վերջինս մեքենան վարի դեպի Արշակի մեքենան ու կանգնի նրա մոտ:

Դավիթը կատարել է հորաքրոջ որդու պահանջը: Ըստ մեղադրանքի՝ Կարենը Արշակին հարցրել է՝ ինչո՞ւ է այդ վայրում կայանել մեքենան, և Արշակը, ըստ մեղադրանքի, պատասխանել է հայհոյանքով:

Ժամը 23-ն անց 52 րոպեին Կարեն Մինասյանը  մոտեցել է Արշակի մեքենային, հանել է ինքնաձիգը ու ձախ կողմից կրակոցներ է արձակել Արշակի վրա՝ նրան պատճառելով բազմաթիվ վնասվածքներ ու զրկելով կյանքից:

Ըստ մեղադրանքի՝ համաձայն Դավիթի հետ ունեցած պայմանավորվածության, Կարենը իր մեքենայով, որի ղեկին Դավիթն էր, անմիջապես մեկնել է «Զվարթնոց» օդանավակայան՝  ծանոթներից մեկի հետ պայմանավորվելով, որ նա գումար հասցնի:

Օդանավակայանում, ըստ մեղադրանքի, Դավիթը հանդիպել է Կարենի ծանոթ Համբարձումին, վերջինս 100 հազար դրամ է տվել, որը Դավիթը փոխանցել է Կարենին: Նա անմիջապես գնել է  Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի  տոմս և հեռացել է Հայաստանից:

Կարեն Մինասյանը հետախուզման մեջ է՝ դիտավորյալ սպանության ու ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու  մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով: Այդ  գործից անջատված մասով մեղադրանք է առաջադրվել Դավիթ Դեղոյանին:

Վերջինս Կարենի փախուստից հետո, ըստ մեղադրանքի՝ սպանության գործիքն ու հետքերը թաքցնելու նպատակով, Կարենի  մեքենայի բանալին հանձնել է Կարենի կնոջ եղբորը՝ Գևորգին, նրան հայտնել է նաև մեքենայի մեջ գտնվող զենք-զինամթերքի մասին: Գևորգը մեքենան ու նրա մեջ գտնվող ապօրինի զենք-զինամթերքը թաքցրել է:

Որոշ ժամանակ անց, երբ Դավիթ Դեղոյանը կալանքի տակ է առնվել, խուզարկություններ են կատարվել այս գործով անցնողների տներում,  Գևորգն ինքնակամ նախաքննական մարմնին է հանձնել Կարենի մեքենան ու մեքենայի մեջ իր կողմից հայտնաբերված ինքնաձիգը, փամփշտատուփն ու փամփուշտները:

Առաջադրված մեղադրանքում Դավիթ Դեղոյանն իրեն մեղավոր չի ճանաչել. «Էդ ամեն ինչը իմ համար պատահական է եղել, ես չէի ուզի, որ նման բան լինի»,- ասել է նա:

Դատարանում Դավիթ Դեղոյանը հայտնել է, թե իր հորաքրոջ որդի Կարեն Մինասյանը դեղատուն ուներ, ապահովագրական ընկերություն…

Դեպքի օրն ինքը Կարենի խնդրանքով վարել է նրա «Նիսան Տիդա» մեքենան, Կարենին տարել է Նորք-Մարաշ թաղամաս, որտեղ Կարենը հանդիպել է ընկերոջը: Ժամը 23-ի սահմաններում Կարենի կանչով գնացել է նրան տուն տանելու: Կարենը նստել է աջ ղեկով  մեքենայի վարորդի հետևի նստատեղին:

«Բանգլադեշում» Կարենը նկատել է իրենց ընթացքի հակառակ մայթի մոտ կայանված Արշակի մեքենան: Նա պահանջել է մոտենալ Արշակի մեքենային: Ինքը մեքենան կայանել է Արշակի մեքենայի առջևի մասում, բայց Կարենը պահանջել է, որ «հետ տա» մեքենան՝ ասելով. «Ուզում եմ դեմքը տենամ»:

Երբ հետընթաց է կատարել, «շրխկոց» է լսել. «Ֆռռացի հետ, ու այդ պահին Կարենը կրակեց… Ես գլուխս բռնեցի երկու ձեռքով ու կռացա դեպի ռուլը: Երբ կրակոցները դադարեցին, Կարենը գոռաց՝ քշի, քշի, ի՞նչ ես կանգնել… Ես վեր թռա… Կարենն ասավ՝ քշի աէրոպորտ…»:

Օդանավակայանում Կարենի պահանջով ինքը գնացել է մուտքի մոտ, ինչ-որ մեկը մոտեցել, գումար է տվել, ինքն այդ գումարը հանձնել է Կարենին:

«Ես շատ վատ վիճակում էի, չգիտեի՝ ինչ ա կատարվում… Իմ հորքուրի տղեն կրակոցներով սպանել էր իր հորքուրի տղուն…»,- դատարանում ասել է Դավիթ Դեղոյանը:

Ըստ Դավիթի՝ Կարենին ճանապարհելուց հետո Կարենի մեքենան թողնելով օդանավակայանում, ինքը պատահական տաքսիով գնացել է Կարենի աներձագ Գևորգի մոտ, Կարենի մեքենայի բանալին հանձնել է նրան, հետո գնացել է տուն: Ցանկացել է իր հոր հետ խորհրդակցել, հորն ասել է, որ Արշակը սպանվել է: Ինքը ցանկացել է հոր հետ անմիջապես գնալ ոստիկանություն, բայց հայրը, տեսնելով իր շատ վատ վիճակը, խորհուրդ է տվել քնել, ուշքի գալ, լույսը բացվելուց հետո գնալ ոստիկանություն:

Առավոտյան ոստիկաններն են գնացել Դավիթենց տուն, նրան բերման են ենթարկել:

Դավիթ Դեղոյանն պնդել է, թե ինքը լավ հարաբերությունների մեջ է եղել տուժող Արշակի հետ, Կարենի ու Արշակի վատ հարաբերությունները չեն ազդել իր ու Արշակի հարաբերությունների վրա: Ըստ Դավիթի՝ Կարենի ու Արշակի հարաբերությունները վատացել էին վերջին 7-8 տարում:

Նախկինում էլ էր պատահել, որ ինքը վարեր Կարենի մեքենան: Ինքը տեղյակ չէր, որ մեքենայի մեջ զենք կար, չի իմացել նաև, որ դեպքի օրը Կարենը մտադրություն ունի հանդիպելու Արշակին, առավել ևս՝ որ մտադրություն ունի Արշակին սպանելու:

Կրակոցների պահին իր հոգեվիճակի մասին Դավիթ Դեղոյանն ասել է. «Շատ ահավոր վիճակ էր, կյանքում տենց բան չէի կարա պատկերացնեմ… Ով էլ լիներ իմ տեղը, չէր կողմնորոշվի՝ ինչ անի… Կատարվածը շատ աբսուրդ բան էր ինձ համար… Ես շրխկոց լսեցի,  շրջվեցի, մեկ-երկու վայրկյան հետո կրակոցները եղան՝ երկու-երեք կրակոցից ավել… Կարելի է ասել՝ իմ շրջվելն ու իրա կրակելը մեկ էղան… Եթե ես իմանայի, որ տենց բան ա լինելու, որ իրա մեքենայում զենք կա, չէի գնա, մեքենան չէի քշի… Ես միշտ էլ ասում էի՝ թող Կարենն ու Արշակն իրար հետ լավ ըլնեն, էդ ի՞նչ խնդիր ա, որ մեծ պատմություն դառնա… Բոլորը տեղյակ են, որ ես չեմ խառնվել նրանց խնդիրներին, ինձ հեռու եմ պահել, Արշակին որպես թշնամու չեմ վերաբերվել… Կրակոցներից հետո Կարենն ինչ ասել ա՝ արել եմ, իսկ կրակոցների պահին գլուխս, ձեռքերով պահած, դրել եմ ռուլին… Ես կրակոցներից հետո ոնց որ օդերի մեջ ըլնեի… Կրակոցները դադարելուց հետո Կարենի գոռոցից վեր թռա, նա գոռաց՝ քշի՛ արա, խի՞ ես կայնել… Քշել եմ… Նա զենքը ձեռին հետևս նստած էր, մի րոպե առաջ էդ զենքով մարդ էր սպանել… Ո՞վ ըլներ, որ չվախեր, ես կյանքում տենց բանի ներկա չեմ էղել… Նա էլ էր վատ վիճակում, անընդհատ գոռում էր՝ քշի՛, գա՛զ տուր… Ես էլ վախեցած քշել եմ… Ես չէի պլանավորել, որ իմ կյանքում սենց բան լինի… Կրակոցներից հետո խղճի խայթ էի զգում մենակ, որ տներ քանդվան, ուրիշ ի՞նչ զգայի…»:

Դատարանն արձանագրել է, որ Դավիթ Դեղոյանին նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել սպանության օժանդակության համար, ըստ որի՝ նա նախապես խոստացել է օժանդակել սպանության կատարմանը՝ խոչընդոտները վերացնելու, հանցագործության միջոցներն ու գործիքները, հանցագործության հետքերը, նաև՝ հանցագործին թաքցնելու եղանակով:

Սակայն, ըստ առաջին ատյանի դատարանի եզրահանգման, գործով ներկայացված ապացույցներով չի հիմնավորվել, թե Դավիթ Դեղոյանը խոստացել է օժանդակել Կարեն Մինասյանին: «Դատարանին չի ներկայացվել ապացույց այն մասին, թե ինքնաձիգը երբվանի՞ց կամ որքա՞ն ժամանակ է գտնվել Դավիթ Դեղոյանի վարած մեքենայի մեջ…»:

Դատարանն արձանագրել է. «Առաջադրված մեղադրանքով չի երևում՝ Կարեն Մինասյանն Արշակ Գ.-ին ինչո՞ւ է սպանել՝ հայհոյանքի՞, թե՞ գումարային տարաձայնությունների պատճառով… Չի երևում, թե ո՞ր պահից է Կարեն Մինասյանի մոտ առաջացել  հանցագործության կատարման սուբյեկտիվ կողմը, ինչի մասին կարող էր տեղյակ լինել Դավիթ Դեղոյանը:

Առաջին ատյանի դատարանը եզրահանգել էր՝ Դեղոյանին առաջադրված՝ դիտավորյալ սպանությանն օժանդակելու մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 1-ին մասով, հիմնավորված չէ, այն դատաքննությամբ չապացուցվեց, բավարար ապացույցներ դատարանին չներկայացվեցին…

Դատարանը վերաորակել էր արարքը, Դավիթ Դեղոյանին մեղավոր էր ճանաչել հանցագործության պարտակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի 1-ին մասով:

Դավիթ Դեղոյանը դատապարտվել էր 3 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ կիրառվել էր Համաներման ակտի համապատասխան դրույթը, և նա ազատվել էր պատժից:

Դավիթ Դեղոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվել էր, նա ազատ էր արձակվել դատարանի դահլիճում: Մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը, Դավիթ Դեղոյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Այս դատավճիռը բողոքարկել էին տուժող և մեղադրանքի կողմերը՝ պահանջելով, որ վերաքննիչ դատարանը, անհիմն գնահատելով առաջին ատյանի դատարանի կողմից Դավիթ Դեղոյանի արարքի վերաորակումը, վերջինիս մեղավոր ճանաչի դիտավորյալ սպանությանն օժանդակելու համար և սահմանի ա՛յդ արարքին համաչափ պատիժ:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Տ. Սահակյան, Ռ. Բարսեղյան, Ս. Մարաբյան կազմով, քննելով բերված բողոքները, լսելով կողմերի դիրքորոշումները, եզրահանգեց, որ առաջին ատյանի դատարանի կողմից կատարված վերաորակումը հիմնավորված չէ, քրեական գործում առկա է բավարար ապացույցների համակցություն, որը հաստատում է նախաքննական մարմնի կողմից Դավիթ Դեղոյանին առաջադրված մեղադրանքը:

Վերաքննիչ քրեական դատարանը վերաքննիչ բողոքները բավարարեց: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանվեց:

Դավիթ Դեղոյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 1-ին մասով և դատապարտվեց…  8 տարի ազատազրկման:

Եթե բուն սպանությունը կատարելու համար մեղադրվող «Ջոնին» մինչ այժմ փախուստի մեջ չլիներ, ժամանակին կանգնած լիներ դատարանի առաջ, հնարավոր է՝ նրա քեռորդի Դեղոյանի գործի ընթացքն էլ այսպիսին չլիներ…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում