Լուրեր
Իմ մտահոգությունը մեր հասարակական հարաբերություններն են. պատգամավորը՝ Ամուլսարի խնդրի մասին
  • 10:15
  • 2019-09-15
  • Դիտումներ՝ *

«Բոլոր դերակատարների գործողությունները կախված են նաև գործընթացների նկատմամբ վստահությունից, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ եթե այդ վստահության մեջ պակաս կա, վերականգնվի, իսկ եթե չկա, ապա գործենք դրա շրջանակներում: Անցած շաբաթների ընթացքում խնդիրները վեր են հանվել, և բոլորս ունենք հանրային գիտակցում ռիսկերի մասին, այսինքն՝ ոչինչ գաղտնի չի մնացել և այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք հղում կատարենք Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին ՀՀ օրենքին և նրանում արձանագրված նոր էկոլոգիական գործոնների շուրջ հրամանագրին»,-մեզ հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով Ամուլսարի խնդրին:

Նա նշեց, որ մինչև այդ գործընթացներով այս ողջ պրոցեսը չանցնի, հնարավոր չէ կտրուկ ասել՝ այո կամ ոչ:

  • Դիտումներ՝ *