Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

Մեխանիզմը պետք է գործի. այլապես ընտրվում են, հետո սկսում սպասարկել իրենց ֆինանսավորողների շահերը

Խորհրդարանում մեկնարկում է «Կուսակցությունների մասին» օրենքի, ինչպես նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման փուլը։ Մասնակցություն են ունենալու ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ: Աշխատանքները համակարգող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը որոշակի մանրամասներ է փոխանցել՝ մասնավորապես «Կուսակցությունների մասին» օրենքում նախատեսվելիք փոփոխությունների մասին։ Ըստ նրա՝ հնարավոր են փոփոխություններ այն կուսակցությունների գործունեության հետ կապված, որոնք համապետական ընտրություններին չեն մասնակցում, հնարավոր է՝ գրանցումից զրկվեն։

Նաև հնարավոր է դրույթ, որով կապահովվի կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունը, այսինքն՝ հանրությունը կիմանա, թե որ կուսակցությունն ով է ֆինանսավորում։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ եթե նշված դրույթներն ի կատար ածվեն, ապա դա կնպաստի կուսակցական համակարգի ձևավորմանը։ «Այնքան կուսակցություն կա, որ մենք դժվար ենք պատկերացնում նրանց գործունեությունը։

Օրը մեջ ստեղծվում ենք, բայց չենք հիշում այնպիսիներին, որոնք փակվում են։ Կուսակցությունների ճնշող մեծամասնությունը ոչ թե երկու անգամ անընդմեջ, այլ շատ անգամ չեն մասնակցել համապետական ընտրություններին։

Դա մեխանիկորեն կբերի կրճատման»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հակոբյանն ընդգծեց՝ կան կուսակցություններ, որ նույնիսկ մարդ-կուսակցություն չեն, մնացել է ընդամենը կնիքը, գրանցման վկայականը. «Սա այն դեպքն է, որ կուսակցություն է՝ թող մի հատ էլ դրանից լինի։ Այս առումով նշված փոփոխությունը օգուտ կտա, կբերի մեխանիկական կրճատման, և կունենանք բալանսավորված վիճակ։ Թեպետ նորից եմ նշում՝ ինչքան կրճատվեն, այնքան էլ կստեղծվեն»։

Ինչ վերաբերում է ֆինանսական աղբյուրների հրապարակմանը, մեր զրուցակիցն ասաց. «Ես ավելի հոռետես եմ այս հարցում։ Կան բազմաթիվ մեխանիզմներ, որով հնարավոր կլինի շրջանցել։ Հիմա էլ ընտրություններին մասնակցողները հաշվետվություն են տալիս՝ ինչպես են ծախսում, ինչպես են գոյանում այդ միջոցները, բայց դրանք ֆորմալ բնույթ են կրում, բոլորը հասկանում են, որ դրանք կեղծ են։ Իրականում ֆինանսական միջոցները չեն գոյանում միայն նվիրատվություններից։ Այս առումով, ես կարծում եմ, որ եթե հաշվետվության մեխանիզմը գործի՝ կուսակցությունների ֆինանսավորումը թափանցիկ կդառնա, ինչը շատ կարևոր է, որովհետև շատ դեպքերում ֆինանսավորվելով ներքին աղբյուրներից, առավել ևս դրսից, մի կարգախոսով հանդես են եկել, բայց հետագայում սպասարկում են իրենց ֆինանսավորողների շահերը՝ թե՛ ներսից և թե՛ առավել վտանգավոր է՝ դրսից։ Այս առումով ես մի փոքր հոռետես եմ, չեմ կարծում, թե այդ մեխանիզմները միանգամից սկսեն աշխատել»։

Օրերս ստեղծված կուսակցություններից մեկը, օրինակ, հայտարարեց, որ ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի։ Մեր այն դիտարկմանը, թե այդ դեպքում ո՞րն է կուսակցության գոյության իմաստը, Վիգեն Հակոբյանը պատասխանեց. «Երբ որևէ քաղաքական ուժ հայտարարում է, որ ընտրություններին չի մասնակցում, նշանակում է՝ տվյալ ուժը համարում է, որ ընտրությունների մեխանիզմով Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենա։ Այլ մեխանիզմներն էլ երկուսն են՝ կա՛մ հեղափոխություն, կա՛մ պալատային հեղաշրջում։ Հիմա եթե քաղաքական ուժն ասում է, որ նպատակ չունի ընտրություններին մասնակցել, նշանակում է՝ ընտրական մեխանիզմներին չի հավատում, ինչն էլ քաղաքական դիրքորոշում է։ Այսպիսի մոտեցումը գոյության իրավունք ունի։ Տվյալ դեպքում իրենք չեն հավատում նաև ընտրողների ճիշտ ընտրությանը, ամեն դեպքում դա քաղաքական մոտեցում ու բովանդակություն ունի»։

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ Հայաստանում կարող է լինեն զանգվածներ, որոնք արդար ընտրությունների չեն հավատում։

Ի վերջո, այսօր իշխանության եկած ուժն էլ հենց այդ կարգախոսով էր հանդես գալիս։ Այլ հարց է, որ եթե իսկապես «Կուսակցությունների մասին» օրենքը փոխվի, և երկու անգամ ընտրությունների չմասնակցած ուժին գրանցումից զրկեն՝ նրանք կհայտնվեն ռիսկային գոտում։ Մենք կարող ենք չհամաձայնել իրենց դիրքորոշման հետ, բայց այս հայտարարությամբ իրենք իրենց վերաբերմունքն են ցուցաբերում այսօրվա համակարգին, այսօրվա ընտրողների ադեկվատությանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում