Friday, 19 04 2024
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները

Աշխարհում չճանաչված պետություն Արցախը բարձր ցուցանիշ արձանագրեց. կարևոր մեկնարկ՝ 2020-ին ընդառաջ

Արցախում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները թե՛ դիտորդական առաքելությունների և թե՛ գործընթացին հետևող հասարակական-քաղաքական գործիչների կարծիքով՝ աննախադեպ լավ կազմակերպված էին և աչքի են ընկել իրենց թափանցիկությամբ ու բարձր որակով։ Տարբերությունը նաև նոր ու թարմ դեմքերի մասնակցությունն էր, ասպարեզ են գալիս նոր մարդիկ, և սա սերունդների յուրատեսակ հեղափոխություն է:

«Հելսինկյան նախաձեռնություն-92» իրավապաշտպան կազմակերպության ղարաբաղյան կոմիտեի համակարգող, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Կարեն Օհանջանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց՝ այս ընտրություններն արցախցիների համար յուրահատուկ նշանակություն ունեն. «Նրանց համար դա ոչ միայն քվեարկության գործընթաց էր և նոր սերնդի ղեկավարների ընտրություն, այլ հասարակության կամքի արտացոլումն էր ժողովրդավարական պետություն ստեղծելու համար։ Այդ կոնտեքստում Արցախի ընտրությունները մշտապես տարբերվել են իրենց ժողովրդավարությամբ՝ հետխորհրդային մյուս երկրների հետ համեմատած, ընդ որում՝ ինչպես ճանաչված, այնպես էլ չճանաչված պետություններից»։

Այս ընտրություններն, ըստ Օհանջանյանի, բացառություն չէին. «Դրանք դարձան շատ վառ ապացույց ժողովրդավարության կառուցման հարցում և ցույց տվեցին ամբողջ ժողովրդի, այդ թվում՝ իշխանության կամքի արտացոլումը՝ երկիրը դարձնել էլ ավելի ժողովրդավար, գրավիչ և հարմարավետ Արցախի բնակիչների ապրելու համար»։

Մեր զրուցակիցը նշեց՝ իրենց կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացրել և իր հսկայական, ամբողջ աշխարհում դիտորդական առաքելություն իրականացնելու փորձից ելնելով՝ պնդում է, որ նախորդ ընտրությունները եզակի էին և Արցախում անցկացված բոլոր ընտրություններից ավելի ժողովրդավար։

Օհանջանյանը համաձայն չէ այն ձևակերպման հետ, թե Արցախում տեղի ունեցած ընտրություններով նաև յուրահատուկ սերնդափոխություն է տեղի ունեցել։ Նրա կարծիքով՝ ՏԻՄ-երում իշխանության են եկել մարդիկ, որոնց ծրագրերը մարդկանց մոտ առավել մեծ վստահություն են ներշնչել. «Ընտրությունները չեն ենթադրում հեղափոխություն։ Ընտրությունների արդյունքում բնակչությունը մարդկանց մանդատ է տալիս ղեկավարել երկիրը, քաղաքը կամ համայնքը։ Արցախում անցկացվել են նորմալ, ժողովրդավարական ընտրություններ։ Եղել են որոշակի տեխնիկական թերություններ և մեթոդոլոգիական բացթողումներ, որոնք, ես առավել քան համոզված եմ՝ առաջիկայում կշտկվեն, և Արցախի խորհրդարանական ու նախագահական ընտրությունները կդառնան հերթական քայլը Արցախում և տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդման հարցում»։

Իրավապաշտպանը հավելեց՝ այս ընտրությունները դարձան լավ հարթակ 2020 թվականին թափանցիկ, մրցակցային և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար. «Այս ընտրություններում ավելի բարձր հավակնություններ ունեցող քաղաքական ուժեր, անհատներ փորձեցին իրենց ուժերը՝ ընտրողների մոտ ներկայացնելով իրենց նախընտրական ծրագրերը։ Բնականաբար, այս ընտրությունները որոշակի շտկումներ կմտցնեն ինչպես ծրագրերում, այնպես էլ այն մարդկանց մտադրություններում, որոնք ձգտում են խորհրդարանում տեղ ունենալ և նաև նրանց, ովքեր հավակնում են երկրի ղեկավար լինել»։

Օհանջանյանի դիտարկմամբ՝ աշխարհում չճանաչված պետության համար շատ կարևոր է, որ ընտրություններից հետո ժողովուրդն իր վստահությունը տա ղեկավարներին և որպեսզի ժողովուրդը ընդունի ու ճանաչի իր ղեկավարության լեգիտիմությունը. «Ժողովրդավարության էությունը հենց այն է, որ առաջիկա ընտրություններն այս ընտրություններից ավելի լավը լինեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում