Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայաստանը՝ Մոսկվայի փակուղում․ ՀԱՊԿ-ը սպառնալիք է դառնալու մեր անվտանգությանը

Օրերս Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական նիստին մասնակցող Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովն ասել էր, թե Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունենա, հակառակը՝ կազմակերպությունում կողջունեն գործակցությունն Ադրբեջանի հետ։

«Առանց Հայաստանի համաձայնության ցանկացած մեկնաբանություն, կարծիք և դիրքորոշում կմնա միայն որպես այդպիսին», – արձագանքել է Հայաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

Պաշտոնկան Երևանի արձագանքը համարժեք է ու նաև բխում է ՀԱՊԿ կանոնադրությունից, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունը չի շտապում մեկնաբանել՝ արդյո՞ք Ռուսաստանի փոխվարչապետի՝ նախօրեին արած հայտարարությունը հակասում է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթին:

Եթե դուրս գանք ֆորմալիստական կաղապարներից, ապա Բորիսովը միանգամայն բնական միտք է արտահայտել Ռուսատանի կայսերական քաղաքականության համատեքստում։ Մոսկվայի համար ՀԱՊԿ-ն ու ԵՏՄ-ն գործիքներ են, որոնց միջոցով նա փորձում է ֆորմալիզացնել իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում։ Մյուս կողմից՝ Մոսկվայի ու Բաքվի ռազմա-տեխնիկական, քաղաքական, տնտեսական հարաբերությունները դաշնակցային են ու բնական, որ Մոսկվայում ցանկալի են համարում Բաքվի մասնակցության որևէ ձևաչափ եվրասիական նախագծերին։ Ու պետք չէ կասկածել, որ վաղ թե ուշ Բաքուն նման հրավեր ստանալու է ու գուցե ականատես լինենք ռուս-ադրբեջանական հերթական անդրկուլիսյան պայմանավորվածություններին՝ հայկական շահերի հաշվին։

Հայաստանն, իհարկե, կարող է ընդդիմանալ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի դիտորդությանը, սակայն Երևանի համար խիստ անբարենպաստ ու վտանգավոր կարող է լինել նաև «կոնսենսուս՝ մինուս Հայաստան» վիճակը, երբ կազմակերպության բոլոր անդամները համակարծիք լինեն Ադրբեջանի հայտի պարագայում՝ լուսանցք մղելով Հայաստանին։ Գլխավոր քարտուղարի ընտրության հարցում Հայաստանն, ի վերջո, տեղի տվեց, որովհետը ՀԱՊԿ-ում Հայաստանի դեմ ձևավորվել էր կոնսենսուս, որի հաղթահարումը վեր եղավ մեր իշխանությունների դիվանագիտական հնարավորություններից։

Իհարկե, պետք չէ խուճապի մատնվել կամ հապշտապ որոշումներ կայացնել, սակայն անհրաժեշտ է պատրաստ լինել ֆորս-մաժորային իրավիճակներին, որոնք պարտադրեն ՀԱՊԿ-ում Հայաստանի լինել-չլինելու դիլեման։

ՀԱՊԿ-ը սկզբունքորեն չի երաշխավորում Հայաստանի անվտանգությունը․ ավելորդ չէ նշել, որ այս կազմակերպությունում Ադրբեջանի բնական դաշնակիցներն ավելի շատ են, քան՝ Հայաստանինը ու պատահական չէ, որ Ռուսաստանն ու Բելառուսը սպառազինություն են վաճառում Ադրբեջանին, իսկ Ղազախստանը հաճախ հանդես է գալիս Բաքվի հիմնական լոբբիստի կարգավիճակում։ Այլ խոսքով՝ ՀԱՊԿ-ն լուրջ սպառնալիք է դառնում Հայաստանի անվտանգության համար։

Այս համատեքստում Հյաստանի ղեկավարությունը պետք է պատրաստ լինեի նաև ֆորս-մաժորային իրավիճակներին ու սկզբունքային որոշումների կայացմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում