Ներկա պահին Հնդկական օվկիանոսում կորած «Բոինգը» օդից գրեթե 100 մարդ է փնտրում, հազար մարդ էլ օվկիանոսում են զբաղվում որոնողական աշխատանքներով:
«Մատանիների տիրակալը» ֆիլմի ռեժիսորը, որն իր ինքնաթիռը տրամադրել է փրկարարական աշխատանքների համար, խնդրել է հասարակությանը կենտրոնանալ ոչ թե իր ինքնաթիռի արժեքի, այլ մարդկանց գտնելու վրա:
Օսկարակիր նորզելանդացի ռեժիսոր Պիտեր Ջեքսոնը որոշել է օգնել մալայզիական իշխանություններին «Բոինգ»-ի որոնողական աշխատանքերում: Այդ նպատակով նա տրամադրել է իր սեփական Gulfstream G650 ինքնաթիռը:
Ռեժիսորի 80 միլիոն դոլար արժողությամբ անձնական super-jet-ը գերարագ, երկար տարածություններ հաղթահարելու ունակությամբ ինքնաթիռ է:
Պիտերը նախընտրում է մեծ նշանակություն չտալ այս ամենին, այլ ուռադրությունը կենտրոնացնել «Բոինգ»-ի որոնողական աշխատանքների վրա: Նա ձգտում է չտարածել այս տեղեկատվությունը, քանի որ նրա ինքնաթիռի մասնակցությունը ավելի փոքր իրադարձություն է՝ կորած «Բոինգ»-ի հետ համեմատած:











































