Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Նիկոլ Փաշինյանը հոգնե՞լ է ժողովրդավարությունից

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երեկվա հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտահայտել է որոշ մտքեր, որոնք, մեղմ ասած, տարընթերցումների տեղիք են տվել։ Հեղափոխության հաղթանակն, անշուշտ, Հայաստանում, մեծ հաշվով, վերականգնեց ժողովրդավարությունը, սակայն աշխարհում քիչ չեն դեպքերը, երբ միանգամայն դեմոկրատական ճանապարհով իշխանության եկած մարդիկ, ուժերը շատ հաճախ հակվել են ավտորիտար կառավարման։ Նման տենդեցը հատուկ է հատկապես հետհեղափոխական իրավիճակներին։ Որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության քաղաքական լեգիտիմությունը, համենայն դեպս՝ 1991թ-ի նախագահական ընտրություններն օրինականներից մեկն են եղել Երրորդ հանրապետության պատմության մեջ, սակայն փաստ է նաև, որ 1995-96թթ-ի ընտրական գործընթացով ժողովրդավարությունն առնվազն «խմբագրվեց»։ Նույնը վերաբերում է նաև վրացական Վարդերի հեղափոխությանն ու Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության տրանսֆորմացիային։

Երբ այսօր մենք պարբերաբար անդրադառնում ենք Փաշինյանի իշխանության ավտորիտար հակումներին, ամենևին կասկածի տակ չենք դնում նրա լեգիտիմությունը կամ անցած տարվա խորհրդարանական ընտրությունների օրինականությունը։ Հակառակը՝ փորձում ենք նպաստել ժողովրդավարության անշրջելիությանը՝ քննադատելով, մեր կարծիքով, ավտորիտար որոշ դրսևորումներ։

«Երբեմն կարող ենք արձանագրել, որ ժողովրդավարությունն ունի նաև այսպիսի հատկություն, որ դրա պայմաններում նրանք, ովքեր դրանից առաջ էլ լռեցնում էին ուրիշներին, հիմա նույնպես երբեմն ավելի շատ հնարավորություններ են ունենում լռեցնել ուրիշներին: Սա թերևս ամենակարևոր դիլեման է, որ գոյություն ունի ժողովրդավարական երկրներում կամ, համենայն դեպս, Հայաստանի նման ժողովրդավարական երկրներում, որոնք դեռևս հիմնական հասկացություններ ճշտելու և ճշգրտելու անհրաժեշտություն ունեն: Մասնավորապես, ոչ միշտ, բայց երբեմն որոշ դրվագներում կարող է պարզվել, որ պարզաբանման կարիք ունի, թե ի՞նչ է նշանակում մարդու իրավունք, երբեմն կարող է անհրաժեշտ լինել պարզաբանել, թե ո՞վ է մարդը, ով կարող է օգտվել իրավունքից, երբեմն կարող է անհրաժեշտություն լինել պարզաբանել, թե արդյոք ոմանք ավելի կամ պակաս մարդ են և այսպես շարունակ»,- երեկ ասել է Նիկոլ Փաշինյանն՝ արժանանալով քաղաքական ու փորձագիտական որոշ շրջանակներւի քննադատություններին։

Իհարկե, եթե անկեղծ լինենք, հասկանալի է Փաշինյանի ասածի բովանդակությունը։ Նա, ըստ էության, խոսել է ոչ թե ժողովրդավարության սահմանափակման մասին, այլ ակնարկել է, որ նախկին համակարգը՝ տիրապետելով ահռելի ռեսուրսների, հաճախ օգտագործում է ժողորդավարությունն ու դրա մեխանիզմները՝ մյուսների ձայնը խլացնելու նպատակով։ Նման բան այսօրվա Հայաստանում կա ու անհերքելի փաստ է, որ նախկին իշխանության ներկայացուցիչները տիրապետում են ահռելի ֆինասնական, մեդիա ռեսուրսների՝ հաճախ դիմելով ակնհայտ սադրանքների, մանիպուլյացիաների, այլ դրսևորումների, որոնք իրական աղերս չունեն դեմոկրատիայի հետ։

Մյուս կողմից՝ բնավ էլ ժողովրդավարությունը չէ մեղավոր, որ նախկիններն իրենց ապահով են զգում ու չպետք է տրվել գայթակղության՝ այդ հիմքով ազատությունները սահմանափակելու համար։ Հեղափոխությունը իրավա-քաղաքական գնահատական չի տվել նախկին քրեօլիգարխիկ համակարգին՝ ակամյից նպաստելով վերջինիս քաղաքական ռեաբիլիտացիային ու այստեղ ժողովրդավարությունը որևէ մեղք չունի։ Անկեղծ լինենք՝ եթե հեղափոխությունից նույնիսկ տարի ու կես անց Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել ստեղծել արդյունավետ համակարգ, ապա դրա մեղավորն ոչ թե ժողովրդավարությունն է, այլ՝ գործող իշխանության ապաշնորհությունը, ինչը նախկիններին թույլ է տալիս մտածել անգամ ռեստավրացիայի մասին։

«Բազմիցս եմ հայտարարել, որ ժողովրդավարությունը համարում եմ այսպես ասած էնդեմիկ արժեք մեզ համար, ոչ թե որևէ երկրից կամ որևէ տարածքից ներմուծված: Եվ ես դրան հավատում եմ, որովհետև կարծում եմ, որ նաև դահլիճում ներկա շատ մարդկանց և անձամբ իմ գործունեությունը դա են ապացուցել, որ ժողովրդավարությունն ի վերջո մեզ հարազատ երևույթ է, բայց երևի թե ժամանակ առ ժամանակ մենք կարիք ունենք մի պահ կանգ առնել և ինչպես ասում են՝ համադրել ժողովրդավարության մասին մեր կոնկրետ, պրակտիկ ձևակերպումները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Սկզբունքորեն համաձայն չենք Փաշինյանի այս դիտարկման հետ ու կարծում ենք՝ ժողովրդավարությունը նոր ձևակերպումների անհրաժեշտություն չունի ու թերևս հարկ չկա, որ դեմոկրատական հեղափոխության առաջնորդը հանդես գա նման վիճահարույց հայտարարություններով։ Հակառակ դեպքում՝ կարող է տպավորություն ստեղծվել, որ Փաշինյանը հոգնել է դեմոկրատիայից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում