Thursday, 18 04 2024
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը

Նոր զարգացումներ «Ալավերդցի Վահագից» կաշառք վերցնելու համար մեղադրվող՝ Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետի ու երկու քննիչների գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ շարունակվեց Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ, արդարադատության գնդապետի կոչում ունեցող Թաթուլ Շուշանյանի, նույն վարչության ՀԿԳ նախկին քննիչներ Արտակ Հովհաննիսյանի ու Արայիկ Ներսիսյանի գործով հերթական դատական նիստը:

նախկինում իրավապահ բարձր պաշտոն զբաղեցրած Թաթուլ Շուշանյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նախկին ՀԿԳ քննիչ Արտակ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ նախկին ՀԿԳ քննիչ Արայիկ Ներսիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Թաթուլ Շուշանյանը, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, քրեական աշխարհում ճանաչված «Ալավերդցի Վահագի», ինչպես նաև Վլադիմիր Դավթյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, ինչպես նաև անգործություն դրսևորելու համար «Ալավերդցի Վահագից»՝ Վահագն Աբգարյանից պահանջել ու անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, ինչպես նաև չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Ըստ մեղադրանքի՝ ՀԿԳ նախկին քննիչներ Արտակ Հովհաննիսյանն ու Արայիկ Ներսիսյանը նույնպես չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, իսկ Արտակ Հովհաննիսյանը, ըստ մեղադրանքի, նաև խոշոր չափերի՝ 500 դոլար կաշառք է վերցրել:

Գործի նախապատմությունը հետևյալն է՝ 2017 թվականի հունիսի 13-ին, ժամը 12-ն անց 10 րոպեին Վլադիմիր Դավթյանը Ալավերդու Թումանյան 20 հասցեում գտնվող ծաղկի խանութից «Մակարով» ատրճանակով կրակել ու սպանել է փողոցում գտնվող Կամո Փիրուզյանին: Վլադիմիր Դավթյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության ու ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Գործի քննության ընթացքում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունը վարույթն իրականացնող մարմնին գրավոր տեղեկացրել է, որ ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ Կամո Փիրուզյանի սպանությունը ոչ թե սպանողի ու սպանվածի անձնական թշնամության արդյունք է, այլ՝ կազմակերպված է եղել «Ալավերդցի Վահագի» կողմից՝ մի շարք այլ անձանց օժանդակությամբ, այսինքն՝ պատվերով սպանություն է:

Ըստ մեղադրանքի՝ հիշյալ գործի քննության ընթացքում էլ ներկա քրեական գործով ամբաստանյալներ Թաթուլ Շուշանյանը, ով անձնական հանդիպումներ ու զրույցներ է ունեցել «Ալավերդցի Վահագի» հետ, ինչպես նաև նրա անմիջական ենթականեր՝ տվյալ վարչության ՀԿԳ քննիչներ Արտակ Հովհաննիսյանն ու Արայիկ Ներսիսյանը, անձնական շահագրգռվածություններ ունենալով, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները:

Այս գործով երեք ամբաստանյալներն էլ ազատության մեջ են:

Դատական այս նիստին դատարանը ներգրավեց մեղադրող դատախազ Մնացականյանին:

Այնուհետև հարցաքննվեց դատարան ներկայացած մեկ վկան՝ Տաթևիկ Ա.-ին: Վերջինս ասաց, թե անհատ ձեռնարկատեր է, խմորեղենի արտադրամաս ունի:

Վկան նշեց, որ ամբաստանյալներից ճանաչում է Արտակ Հովհաննիսյանին, նրա հետ ունի ընկերական հարաբերություններ:

2017-2018 թվականներին Արտակ Հովհաննիսյանը զուտ ընկերական նկատառումներով իրեն օգնել է իր բիզնեսում: Վկան պնդեց, որ Արտակ Հովհաննիսյանն իր բիզնեսի հետ կապ չունի, բիզնեսն ինքն է հիմնադրել՝ իր ու բարեկամների միջոցներով:

Արտակ Հովհաննիսյանին՝ որպես ընկերոջ, ինքը խնդրել էր օգնել, որ իր արտադրամասի արտադրանքը կարողանա իրացնել ցանցային սուպերմարկետներում, մասնավորապես՝ «Երևան Սիթիում»:

Միասին գնացել են Կոմիտասի «Երևան Սիթիի» տնօրենի մոտ, նա ասել է, որ տվյալ հարցով պետք է դիմել գլխամաս: Դիմել են, ինքը ներկայացրել է իր արտադրանքի 5 տեսակ, վերցրել են դրանցից 2-ը: Սակայն համագործակցությունը «Երևան Սիթիի» հետ երկար չի տևել, այն, ըստ վկայի, իրեն «չի արդարացրել»:

Վկան նշեց, որ Արտակ Հովհաննիսյանի հետ գումարային պարտքուպահանջ չեն ունեցել: Միաժամանակ վկան հիշեց. «Պատահել է, որ գումար եմ տրամադրել նրան, օրինակ՝ 1000 դոլար, երբ նա մեքենա էր գնում, ես օգնել եմ, իսկ նա հետագայում գումարը վերադարձրել է»:

Դատավարության կողմերը համարյա հարցեր չտվեցին վկային: Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ ներկայումս հարցեր չունի վկային, բայց այն բանից հետո, երբ կհետազոտվեն գործի նյութերը, ինքը կմիջնորդի, որ դատարանը վկային նորից հրավիրի հարցաքննության, քանի որ հարցեր կունենա վկային տալու:

Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց գործով ապացույցների հետազոտման՝ դատարանի կողմից արդեն իսկ սահմանված կարգը փոխելու, նախ՝ քրեական գործում առկա գրավոր և այլ ապացույցները հետազոտելու, դրանից հետո վկաների և տուժողի հարցաքննությանը վերադառնալու վերաբերյալ:

Լ. Սահակյանը նշեց, որ միայն այդ կարգի կիրառման դեպքում է հնարավոր ողջամիտ ժամկետներում իրականացնել գործի արդյունավետ դատական քննությունը:

Տուժողի ներկայացուցիչ Լ. Սահակյանն ընդգծեց, որ ապացույցների հետազոտումը վկաների ու տուժողի հարցաքննություննություններից սկսելով՝ դատարանը կողմերին զրկում է հարցաքննվողներին պատշաճ հարցեր տալու հնարավորությունից. «Ես չեմ կարող ամբողջ ծավալով հարցեր տալ վկաներին… Դատարանը ստիպում է, որ նույն վկան դատարանում երկու անգամ հարցաքննվի…»: Լ. Սահակյանը տարակուսեց, թե չի կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ դատարանը չի փոխում ապացույցների հետազոտման կարգը, ուզում է, որ նիստերը ձգձգվեն, և արդյունավետ քննություն չիրականացվի՞:

Միջնորդության դեմ առարկեց Թաթուլ Շուշանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը՝ նշելով, թե տվյալ միջնորդությունը նույն կողմը բազմիցս ներկայացրել է, միայն թե այս անգամ ավելի հակիրճ ներկայացրեց: Հ. Ալումյանն ընդգծեց, որ նույն միջնորդության նախորդ քննարկումների ժամանակ պաշտպանական կողմն արդեն իսկ բերել է մի շարք հիմնավորումներ, թե ինչու է նպատակահարմար այս գործով սկզբում հարցաքննել վկաներին ու տուժողին, հետո անցնել գործում առկա ապացույցների հետազոտմանը: Դատարանը պաշտպանական կողմի հիմնավորումներն է համոզիչ համարել և արդեն իսկ սահմանել է ապացույցների հետազոտման կարգ: Այն ժամանակից մինչ այժմ ոչինչ չի փոխվել, հետևաբար՝ ապացույցների հետազոտման՝ արդեն սահմանված կարգն էլ չպիտի փոխվի:

Ամբաստանյալներն ու մյուս պաշտպանները միացան Հայկ Ալումյանի դիրքորոշմանը:

Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Լ. Սահակյանը նշեց՝ պաշտպանական կողմի գլխավոր հիմնավորումը, որ սկզբում վկաները հարցաքննվեն, այն էր, որ ինչքան հնրավոր է շուտ՝ քննվեր Թաթուլ Շուշանյանի խափանման միջոցը փոխելու հարցը: Ներկայումս այդ հարցը լուծված է, Թաթուլ Շուշանյանն ազատության մեջ է, հիմա արդեն, ըստ Լ. Սահակյանի՝ պաշտպանական կողմին էլ պիտի ձեռնտու լինի ապացույցների հետազոտման կարգի փոփոխությունը:

Լ. Սահակյանն ասաց, թե ինքը հազվադեպ է տուժողի շահեր ներկայացնում, հիմնականում հանդես է գալիս որպես պաշտպանական կողմ ու գիտի, որ գործի քննությունը գործում առկա գրավոր և այլ ապացույցների հետազոտումից սկսելն ավելի արդյունավետ է դարձնում քննությունը:
Լ. Սահակյանը նշեց՝ ինչքան էլ պաշտպանական կողմը ձգձգի՝ միևնույնն է՝ այս գործում առկա նյութերը պիտի հրապարակվեն վաղ թե ուշ, և հանրությունը պիտի իմանա դրանց մասին:

Լ. Սահակյանը կոչ արեց դատարանին՝ ուղղե՛ք սխալը, մի՛ կաշկանդվեք, խափանման միջոցի հարցը արդեն լուծել-պրծել եք…

Դատարանը մերժեց Լ. Սահակյանի միջնորդությունը՝ արձանագրելով, որ դատարանն այս պահին ապացույցների հետազոտման կարգի փոփոխության անհրաժեշտություն չի տեսնում:

Հաջորդ նիստին՝ հոկտեմբերի 8-ին, կշարունակվի վկաների հարցաքննությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում