Ստամբուլի դատախազության կայացրած որոշման համաձայն՝ Ֆեթուլլահ Գյուլենի քարոզած գաղափարախոսությանը հարելու մեղադրանքով կալանավորվել է 223 սպա:
Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:
Կալանավորված սպաներից հարյուրը ցամաքային, երեսուներկուսը ռազմածովային, քառասունմեկը ռազմաօդային զորքերից են, քառասունվեցը ժանդարմերիայից և չորսը ծովափի անվտանգությունը պահպանող ստորաբաժանումներից: