Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Որ դիրքում կխաղա Մխիթարյանը․ «Ռոմայի» մեկնարկային կազմը «Սասուոլոյի» դեմ խաղում

Ա սերիայի երրորդ տուրի շրջանակներում վաղը «Ռոման» Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կմրցի «Սասուոլոյի» հետ: Այս պահին «Ռոման» 2 միավորով 15-րդն է, իսկ «Սասուոլոն» 3 միավորով 8-րդը: Առաջին տուրում պորտուգալացի մասնագետ Պաուլու Ֆոնսեկայի թիմը սեփական հարկի տակ 3:3 էր խաղացել «Ջենոայի» հետ, իսկ երկրորդ տուրում՝ մեկ միավոր էր վաստակել սկզբունքային մրցակից «Լացիոյի» դեմ մրցավեճում: Վերջին շրջանում շատ է խոսվում է, որ «Ռոման» ուժեղացնելով կազմը լուրջ հավակնություններ ունի ընացիկ առաջնությունում:

Մասնավորապես թիմի առաջ խնդիր է դրված տեղ զբաղեցնել Ա սերիայի լավագույն քառյակում և հաջորդ մրցաշրջանում խաղալ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Այս տարի «Ռոման» խաղալու է Եվրոպա լիգայի խաղարկությունում և պայքարը սկսելու է խմբային փուլից:

Հավանականությունը մեծ է, որ վաղը Ֆոնսեկայի թիմն առաջին հաղթանակը կտանի ընթացիկ առաջնությունում և կբարելավի դիրքը մրցաշարային աղյուսակում:

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռոման» լուրջ համալրումներ է ունեցել: Բացի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանից «Ռոմա» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդում» մեր ֆուտբոլիստի խաղընկեր կենտրոնական պաշտպան Քրիս Սմոլինգն ու ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն «Ֆինորենտինայից»: Առաջինա խաղից առաջ «Ռոման» կադրային լուրջ խնդիրներ ունի: Մասնավորապես, վերջերս վնասվածք էր ստացել թուրք կիսապաշտպան Չենգիզ Ունդերը: Բուժզննումից հետո պարզ է դարձել, որ Ունդերը շարք կվերադառնա միայն հոկտեմբերին: Վնասվածքից դեռևս չի ապաքինվել մեկ այլ կիսապաշտպան Դիեգո Պերոտին: Ըստ իտալացի վերլուծաբանների առջևի գիծը ուժեղացնելու նպատակով Ֆոնսեկան «Սասուոլոյի» դեմ խաղում Մխիթարյանին կընդգրկի մեկնարկային կազմում: Նշվում է, որ Մխիթարյանը հիանալի մարզավիճակում է և միանշանակ պատրաստ է օգնել իր նոր թիմին: Սպասվում է, որ «Ռոման» վաղը կպայքարի 4-2-3-1 դասավորությամբ:

Մասնավորապես դարպասում կլինի Լոպես, իսկ պաշտպանության կենտրոնում Ֆասիոն և Սմոլինգը: Կոլարովը կխաղա պաշտպանության ձախ, իսկ Ֆլորենցին՝ աջ եզրում: Հենակետային գոտում կլինեն Պելեգրինին և Կրիստանեն: Հենրիխ Մխիթարյանին ամենայն հավանականությամբ կտեսնենք կիսապաշտպանության աջ եզրում, իսկ ձախ եզրում կգործի Կլյուվերտը: Ենթահարձակվողի դիրքում կխաղա Ձանոլոն, իսկ հարձակման կրակագծում՝ Ջեկոն: Ամեն դեպքում չի բացառվում, որ Ֆոնսեկան Մխիթարյանին օգոտագործի նաև 10 համարի դիրքում: Ա սերիայի երկու հանդիպումներում «Ռոմայի» կազմում ենթահարձակվողի դիրքում խաղացել է հենց Ձանոլոն:

Շատերը տրամաբանական են համարում, որ Մխիթարյանին միջոցով Ֆոնսեկան կփորձի լրացնել կիսապաշտպանության աջ եզրում առաջացած բացը: Պետք է ընդունենք նաև, որ «Ռոմայում» առկա կադրային խնդիրները լավ հնարավորություն են Մխիթարյանի համար կարճ ժամանակում դրսևորվելու և դառնալու մեկնարկային կազմի ֆուտբոլիստ: Բուքմեյքերներն այս մրցավեճում ֆավորիտ են համարում «Ռոմային»: Դաշտի տերերի հաղթանակի համար սահմանված է 1․7 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 4․2, իսկ «Սասուոլոյի» հաղթանակը՝ 4․8 գործակցով: «Ռոմա»-«Սասուոլո» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 20-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում