Լուրեր
Ամուլսարի հարցը քաղաքական խնդիր է դարձել․ ովքեր են փորձում կրակից շագանակներ հանել

Այս շաբաթ Ազգային ժողովում ամենաշատ արտաբերված բառը ինքնիշխանությունն է։ Ե՛վ Հայաստանի արտաքին գործերի նախարարը, և՛ վարչապետը դեսպանների հետ հավաքի ժամանակ արտաքին քաղաքական ուղենիշների ու ուղղությունների մեջ առաջնայինը նշում էին հենց ինքնիշխանությունը։ Ի՞նչն է պատճառը․ «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց․ «Պատճառն այն է, որ նախ՝ այն ֆունդամենտալ կարևորություն ունի մեր պետության համար, և երկրորդ՝ այդտեղ մենք լրջագույն խնդիրներ ունենք։ Այդ երկու պատճառների հանրագումարում էլ այդ բառը դարձավ ոչ միայն վերջին մեկ շաբաթվա ամենաշատ արտաբերված բառը, այլ այն դեռևս օգոստոսի սկզբից սկսեց արծարծվել։ Դա հռետորաբանության առումով ճիշտ է, բայց խնդիրը դրա գործնական կողմն է, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում վերջին քսան տարիների ընթացքում, դա պատճառների ձևավորում էր, ինչն էլ հեղափոխությունը դարձրեց անխուսափելի։ Եվ դրա պատճառներից մեկն էլ այն էր, որ Հայաստանը սրընթաց ձևով կորցնում էր իր ինքնուրույնությունը, ինքնիշխանությունը։ Վերջին տարիներին, նշելով Անկախության օրը, մենք մոռացել ենք, թե ումից ենք անկախացել և ինչու։ Կարծում եմ, որ վերհիշելու ժամանակն է»։

Իսկ քաղաքագետ Սարո Սարոյանն ասաց․ «Երբ մենք ասում ենք ինքնիշխանության խնդիր, առաջին հերթին այն կապում ենք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ։ Դա բնական է, որովհետև ճիշտ է՝ Խորհրդային միության փլուզումից հետո մենք անկախացել ենք, բայց հետագա տարիներին քաղաքական գործընթացները ցույց տվեցին, որ դա այդքան էլ այդպես չէ․ նախկին կապերը, թելերը շատ սերտ կապանքների մեջ է պահել Հայաստանը Ռուսաստանից։ Պատահական չէ, որ ինքնիշխանության խնդիրը վերջին ամիսներին ամենաբարձր մակարդակով շոշափվում է, և Պուտինի այցն Հայաստան ցույց է տալիս, որ կուլիսներում ինչ-որ բան կատարվում է, որն անհանգստացնում է քաղաքական ղեկավարությանը»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *