Լուրեր
Չի կարելի Հայաստանի տարբեր վայրերից արժեքավոր որմնանկարները քերել բերել ու մի տեղ հավաքել․ Նազենի Ղարիբյան

«Մշակույթի նախարարությունը չուներ մշակութային միացյալ քաղաքականության ռազմավարության ծրագիր կամ տեսլական, չկար փաստաթուղթ, որով քայլ առ քայլ պետք է շարժվեինք, խոսքը հընթացս կազմակերպվող միջոցառումների մասին չէ»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարի նախկին պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը՝ հավելելով, որ մյուս խնդիրն այն է, որ երբեք պրոֆեսիոնալ մարդիկ չեն ստանձնել նախարարի պաշտոնը. «Նկատի չունեմ արվեստագետ, դա բավական չէ, պետք է լինել մշակութաբան, մշակույթի տեսաբան և նաև մշակութային քաղաքականության մասնագետ»: Անդրադառնալով հարցին, թե մշակութային քաղաքականությունն արդյո՞ք այսօր պրոֆեսիոնալներ են մշակում և իրացնում Ն. Ղարիբյանը նշեց. «Երկու փոխնախարարն էլ իրենց ոլորտներում պրոֆեսիոնալ են, անտեղյակ մարդիկ չեն: Այլ հարց է՝ մշակվո՞ւմ է հատուկ քաղաքականություն՝ ռազմավարական առաջնահերթություններով, թե ոչ, և եթե մշակվում է, արդյո՞ք դա համահունչ է կառավարության որդեգրած ծրագրին: Մենք հասել էինք այն փուլ, որ ճանապարհային քարտեզ պետք է պատրաստեինք»:

«Մշակույթը քաղաքականության ավանգարդն է, մշակույթով կարող ես և՛ դիվանագիտական հարաբերություններ հաստատել և պատերազմական հարաբերություններ հարթել կամ պատերազմ սկսել»,- ընդգծեց Ն. Ղարիբյանը: Նա նաև կարևորեց միտք ստեղծելու, ստեղծարարության խնդիրը:

Մեր զրուցակիցը դժգոհություն արտահայտեց՝ ընդգծելով, որ չի կարելի Հայաստանի տարբեր տեղերից արժեքավոր որմնանկարները քերել-բերել ու մի տեղ հավաքել: «Տիկին Թուխիկյանն ասել է, որ մոնումենտալ մի տեղ է կառուցվելու, որտեղ հավաքելու են բոլոր որմնանկարները, ծրագիրը քննարկման փուլում է, և հիմա ցուցակագրվում են որմնանկարները: Իմ ընդվզումը դրա դեմ է… Դա և՛ վտանգավոր, և՛ հնացած գործելակերպ է, միջազգային միտումները հակառակն են»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *