Thursday, 28 03 2024
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է

Ինչո՞ւ չի կալանավորվում Աղվան Հովսեփյանը․ նա «գո՞րծ» է տվել Քոչարյանի դեմ

Մամուլում հրապարակվել է տեղեկություն, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որն անցնում է Ռոբերտ Քոչարյանի և չորս պաշտոնյաների մարտիմեկյան հայտնի գործով որպես մեղադրյալներից մեկը, պատրաստվում է դատավարության ընթացքում անել նախկին իշխանությանն առնչվող աղմկոտ բացահայտումներ, տալ անուններ, այդ թվում մարդկանց, որոնք արշավ էին կազմակերպել իր և իր կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի դեմ:

Չգիտեմ՝ ինչ անուններ է տալու Օհանյանը, սակայն բոլորի աչքից չվրիպեց այն դրվագը, երբ դատավարության մեկնարկին Ռոբերտ Քոչարյանը ջերմ ողջունեց Յուրի Խաչատորովին ու Արմեն Գևրգյանին և ցուցադրաբար մերժեց Սեյրան Օհանյանի պարզած ձեռքը։ Ըստ ամենայնի՝ նույնիսկ նախաքննության նյութերում կան հանգամանքներ, որոնք Քոչարյանին ստիպում են կասկածի տակ առնել գեներալի հավատարմությունը։

Մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանը դատական առաջին նիստում հանդես եկավ ուշագրավ մի հայտարարությամբ, որը նոր ինտրիգների առիթ դարձավ։ Երկրորդ նախագահն ասել է, որ գործը չբացահայտելու համար առաջին հերթին պետք է դատել «Գլխավոր դատախազին կամ վարույթ իրականացնող դատախազին կամ քննչական մարմիններին, որոնք պարտավոր էին գործը բացահայտել»: Կասկածից վեր է, որ Քոչարյանի ակնարկը վերաբերում է Աղվան Հովսեփյանին, որը Մարտի 1-ի գործի պարտակման հիմնական ճարտարապետն է։ Իհարկե, երկրորդ նախագահի խոսքը նման է ցինիզմի, որովհետև դատախազությունն ու նախաքննության մարմինը չէին կարող ինքնիրավչություն անել ու սեփական նախաձեռնությամբ «ծռել» գործի բացահայտման ընթացքը։

Մյուս կողմից՝ այս հանգամանքն ամենևին չի վերացնում Աղվան Հովսեփյանի պատասխանատվությունը կատարված հանցագործության մեջ ու շատերի համար է տարակուսելի, որ, օրինակ՝ նախաքննության մարմնի ղեկավար Վահագն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ Աղվան Հովսեփյանը փաստորեն մնում է անպատիժ։

Հեռու ենք այն մտքից, որ ՀՔԾ-ն ոչ պրոֆեսիոնալ է գործում կամ հատուկ «հումանիստական» վերաբերմունք ունի Հովսեփյանի հանդեպ։ Հետևաբար՝ շատ հնարավոր է գործ ունենք այլ վարկածի հետ։

«Ես էլ եմ կարծում, որ այդ հարցը պետք է անընդհատ հիշեցնել, մինչև Աղվան Հովսեփյանը հայտնվի և ինքն էլ պատասխանի բազմաթիվ հարցերի: Գուցե Աղվան Հովսեփյանը ակտիվ աջակցո՞ւմ է նախաքննությանը այս պահին: Դա էլ ես չեմ բացառում: Ուրիշ բացատրություն ես չեմ տեսնում:

Ինքը Գլխավոր դատախազի կարգավիճակից երևի վեր է ածվել ակտիվ աջակցողի կարգավիճակի, երևի ինչ-որ մասնակցություն ունի, աջակցում է նախաքննությանը: Բայց մեկ է, դա իրեն չի փրկելու, ինքը անպայման պետք է հայտնվի մեղադրյալ աթոռին, համոզված եմ, որովհետև իր պաշտոնն այնպիսին էր, որ այդ պաշտոնյան պետք է շատ բան պարտադրեր նախաքննական մարմնին, որպեսզի նրանք իրականացնեին բացահայտում, այլ ոչ թե կոծկում: Կոծկման համար մեկ պատասխանատուն այդ ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է ԱԺ պաշտպանության, ՆԳ և ԱԱ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Պատգամավորը թերևս ակնարկում է, որ Աղվան Գառնիկիչը «փուռն» է տալիս Ռոբերտ Քոչարյանին ու պետք է ենթադրել, որ շուտով հետևելու է երկրորդ նախագահի հակահարվածը։ Կասկածից դուրս է, որ Մարտի 1-ը դառնալու է շատ հետաքրքիր դատավարություն, որի ընթացքում ոչ միայն բացահայտվելու է զազրելի ոճրագործությունը, այլ նաև ականատեսն ենք լինելու քստմնելի տեսարանների, երբ նախկին համակարգի սեգմենտները «հոշոտելու» են միմյանց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում