Թուրքիայի նախագահ Էրդողանը շեշտել է, որ Ռուսաստանը անկեղծ մոտեցում է ցուցաբերել С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցում, հաղորդում է Reuters-ը:
Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ դա վերաբերում է ինչպես համատեղ արտադրությանը, այնպես էլ վարկ տրամադրելու խնդրին:
Էրդողանը նշել է նաև С-400 համակարգերի առաքումն արագացնելու ռուսական կողմի որոշումը:
Նա շեշտել է, որ թուրքական և ռուսական կողմերը ստիպված են եղել այդ քայլին դիմել տարածաշրջանում խաղաղություն ապահովելու նպատակով: