Google-ը թարմացրել է իր ալգորիթմը՝ որոնման արդյունքներում ավելի յուրօրինակ նորություններ ցուցադրելու համար՝ ասվում է ընկերության բլոգում:
Նորացված ալգորիթմը կնպաստի այն հրապարակումներին, որոնք տեղեկատվության աղբյուր են: Այսուհետ այդ նյութերը ավելի լավ դասավորված կլինեն հիմնական որոնման՝ Google News-ի և Google Discover-ի մեջ:
Ընկերությունում ասում են, որ սա համաշխարհային մեկնարկ է, որը կանդրադառնա աշխարհի բոլոր երկրների վրա: Այժմ կորպորացիան շարունակում է աշխատել այս ալգորիթմների կատարելագործման ուղղությամբ: