Մինչ աստղագիտության ոլորտի երկրպագուները դուրս են բերում իրենց աստղադիտակները՝ ամբողջովին վայելելու հազվագյուտ տիեզերական երևույթը, ապոկալիպսի կանխագուշակները պատրաստվում են մեկ հերթական աղետին:
Բերրի լուսինը մարդկությանը հայտնի առավել տպավորիչ աստղագիտական երևույթներից մեկն է: Հայտնվելով մայրամուտին, աշնանային գիշերահավասարին ամենամոտ գտնվող լիալուսինը շատ ցածր է, ինչը նրան հսկայական է դարձնում:
Գյուղացիներն այն անվանել են բերրի, քանի որ ամռան ավարտը և աշնան սկիզբը բերքահավաքի ժամանակն է: Այս տարի այն կհայտնվի ուրբաթ օրը՝ 13-ին: Դա տեղի է ունենում 20-30 տարին մեկ անգամ:
Բայց Ժենեվևա Բրազելը նախազգուշացնում է, որ մենք այլևս չենք կարողանա տեսնել այդպիսի լուսին՝ հայտնում է Daily Star-ը: Նա իր ամբողջ կյանքը նվիրեց ապոկալիպսիսի որոնմանը և հավատում է, որ այսօրվա լուսինը կլինի աշխարհի վերջի սկիզբը: