«Ամենատարբեր տնտեսական գրավչություն ունեցող երկրներում հանքարդյունաբերության հետ կապված տարբեր մոտեցումներ կան: Եկեք արձանագրենք այն կարևորագույն հանգամանքը, որ ՀՀ-ն տնտեսական գրավչության առումով, այնուամենայնիվ, լրջագույն գործողություններ և գործընթացներ չի իրականացրել և մեր երկրի սահմանների 80 տոկոսից ավել փակ են և մենք պետք կարողանանք ՀՀ ամբողջ ներուժը ճիշտ կառավարել»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով հանքարդյունաբերությանը: Անդրադառնալով խորհրդարանական վերահսկողությանը՝ նա նշեց, որ խորհրդարական գործիքակազմն ընդլայնելու տեղ կա: