Հայտնի հեռուստաաստղ և մոդել Քլոե Քարդաշյանի ամերիկացի երկրպագուները վիրավորված են։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության օրը Twitter-ի էջում Քարդաշյան-Ջեներ կլանի ներկայացուցիչը հայրենասիրական հրապարակում է արել։ Ճիշտ է, հայկական։
«Հպարտ եմ, որ հայ եմ», գրել է Քոլեն՝ հայկական դրոշի տեսքով էմոջի օգտագործելով։ Հետևորդները կարծել են, որ հրապարակումն առհասարակ թեմայի մեջ չէր, առավել ևս այն դեպքում, որ նա ահաբեկչության մասին ոչինչ չի գրել։
«Ես ուրախ եմ ձեզ համար, բայց կարո՞ղ եք ավելի զգայուն լինել այն փաստի նկատմամբ, որ այսօր սեպտեմբերի 11-ի ահաբեկչության օրն է։ Որքան անտարբեր եք դուք և ձեր ընտանիքը։ Նախ Քայլին է բողոքում, որ դժվար է հարուստ լինել, իսկ հիմա սա»,- գրել են հետևորդները։
Ավելի վաղ Մելանյա Թրամփն ամերիկացիներին վիրավորել էր նրանով, որ 2001-ի սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ընթացքում երկնաքերի պայթյունն ակնարկող վերարկու էր կրել։