Thursday, 25 04 2024
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

«ՍԴ-ն շտապել է և անելիք չուներ. Գործը ենթակա էր կարճման». Հրապարակվել են ՍԴ երկու դատավորների հատուկ կարծիքները

Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվել են ՍԴ դատավոր Արման Դիլանյանի եւ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի հատուկ կարծիքները` Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի դիմումի վերաբերյալ:

«Ռոբերտ Քոչարյանի գործով ենթադրյալ օրենսդրական բաց չկար: Այս գործով Սահմանադրական դատարանն անելիք չուներ»: Այս հետևությանն է եկել Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը Քոչարյանի գործ հայտնած հատուկ կարծիքում:

Ինչպես հայտնի է՝ Քոչարյանի գործով ՍԴ որոշման հրապարակումից առաջ նշվեց, որ երկու դատավոր հատուկ կարծիք են ներկայացրել: Հատուկ կարծիքներից մեկի հեղինակը, ինչպես արդեն նշեցինք, Ֆելիքս Թոխյանն է, մյուսինը՝ Արման Դիլանյանը: Երկուսն էլ, ըստ էության, քննադատության են ենթարկել ՍԴ որոշումը:

«Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի՝ «Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը ենթակա էր կարճման»,- իր հերթին արձանագրել է ՍԴ դատավոր Արման Դիլանյանը:

«Սույն գործով անհատական դիմումը ՍԴ ներկայացնելու համար նախադրյալներ ձևավորած դատական գործով կայացված միջանկյալ դատական ակտերի ուսումնասիրությունից ելնելով՝ նախ պետք է արձանագրել, որ դրանցում իրավունքի կամ օրենսդրության «բաց» եզրույթի վերաբերյալ դատողություններն առհասարակ բացակայում են թիվ ԵԴ0743\06\18 գործով դատական ակտերից, ոչ մեկում նման «բացի» մասին չի հիշատակվում՝ անձի Սահմանադրությամբ երաշխավորված որևէ իրավունքի, հավասարապես նաև «գործառութային» անձեռնմխելիության խախտման սպառնալիքի և այն հաղթահարելու անհրաժեշտության իմաստով: Ավելին, նույն գործի շրջանակներում 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ՝ ՀՀ վերաքննիչ դատարանը, հենց անձեռնմխելիության առկայության փաստը հաստատված համարելով, չի անդրադարձել կալանավորման պայմանների և հիմքերի առկայությանը, կամ բացակայությանը և իր էության մեջ հենց այդ հիմքով է բեկանել, փոխել առաջին ատյանի դատարանի որոշումը և մերժել կալանքի միջնորդությունը: Փաստորեն, դատարանը չի տեսել որևէ դատավարական խոչընդոտ, այդ թվում՝ «օրենսդրական բաց» անձեռնմխելիության հիմքով կալանքը մերժելու համար, հակառակ պարագայում, հենց Վերաքննիչ դատարանը պարտավոր կլիներ կասեցնել գործի վարույթը և համապատասխան հարցով դիմեր Սահմանադրական դատարան: Ավելորդ չէ նաև ընդգծել, որ որևէ ակտում անդրադարձ չկա 35-րդ հոդվածի «բացին»՝ որպես իր կարգավիճակից բխող գործողությունների համար անձին քրեական հետապնդման կամ կալանքի հետ կապված հարցերը լուծելու համար խոչընդոտին»,- գրված է Արման Դիլանյանի հատուկ կարծիքում և ավելացվում է. «Համոզված եմ, որ սա «պատահական» բացթողում չէ, կամ, առավել ևս, որևէ սուբյեկտին ի վնաս այդ «բացն» օգտագործելու միտում չի պարունակում:

Վճռաբեկ դատարանը խնդրո առարկա հարցի վերաբերյալ իր դիրքորոշումները ներկայացնելիս, ի թիվս այլնի, առաջնորդվել է Սահմանադրության 27-րդ և 140-րդ հոդվածների պահանջներով և, որպես այդպիսին, Դատավարական օրենսգրքում որևէ բաց չի արձանագրել: Սահմանադրության մեջ համապատասխան նորմերն առկա եղել են, և դրանք անմիջականորեն կիրառման խոչընդոտներ չեն եղել: Այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանը չի գնացել իրավունքի մեկնաբանման կիրառման ֆորմալիստական ուղիով և անմիջականորեն է կիրառել Սահմանադրության վերաբերելի նորմերը, որպեսի իրավասությամբ օժտված է եղել թե՛ Սահմանադրությամբ և թե՛ Դատական օրենսգրքով»,-գրում է Դիլանյանը:

«Հաշվի առնելով վերոգրյալը, կարծում եմ, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը չի կիրառվել և հետևանքներ չի առաջացրել դիմողի համար, ուստի վերոնշյալ դատական ակտերում «իրավունքի բացի» վերաբերյալ դատողություններ օբյեկտիվորեն չէին կարող լինել: Դատարանները, որպես քրեական հետապնդումը բացառող հիմք, քննարկման առարկա են դարձրել Սահմանադրության 140-րդ հոդվածը և մեկնաբանել ու կիրառել են այդ հոդվածը, հետևաբար, դիմողի համար համապատասխան հետևանքներ առաջացրել է ոչ թե Քրեական դատավարության 35-րդ, այլ Սահմանադրության 140-րդ հոդվածը: Կոնկրետ սույն գործի շրջանակներում վիճարկվող նորմատիվ իրավական ակտը կամ դրա դրույթը, կամ դրանում առկա բացը դիմողի համար կառաջացնի իրավական հետևանքներ միայն այն դեպքում, եթե այդ բացով պայմանավորված իրավակիրառ մարմինը հաշվի չառներ գործառութային անձեռնմխելիությունը՝ պատճառաբանելով, որ այս 35-րդ հոդվածով նախատեսված չէ, այսինքն՝ եթե դատարանը պնդեր, որ անձի նկատմամբ քրեական հետապնդումը չի կարող դադարեցվել գործառութային անձեռնմխելիություն նախատեսված չլինելու պատճառով:

Մինչդեռ, վիճարկվող դրույթում գործառութային անձեռնմխելիություն նախատեսված լինել-չլինելը որևէ նշանակություն չի ունեցել դիմողի համար իրավական հետևանքներ առաջացնելու մասով, իսկ իրավական հետևանքներ առաջացնելը պարտադիր պայման է անհատական դիմումի հիման վրա գործը Սահմանադրական դատարանում քննության ընդունելու համար: Կրկնում եմ, որ գործառութային անձեռնմխելիությանը դատարանն անդրադարձել է՝ անմիջականորեն կիրառելով Սահմանադրության 27-րդ և 140-րդ հոդվածների դրույթները»,- գրում է Դիլանյանը:

«Բացի դրանից՝ հենց որոշման մեջ արձանագրել է, որ «Սահմանադրության մեկնաբանման եղանակով դատարանները փորձել են լրացնել քրեադատավարական օրենքի բացը, ընդ որում՝ միջդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում, ինչը վկայում է, որ նրանք ընդունել և կարևորել են անձեռնմխելիության կանխորոշիչ նշանակությունը մեղադրանքի, հետևապես նաև կալանքի իրավաչափության համար»:

Բացի վերոնշյալ հիմքից, Դիլանյանը գրում է, որ պետք է քննարկել նաև այն հարցը, թե արդյոք վիճարկվող դրույթում առկա «օրենսդրական բացն» առաջացրել է կամ կարող էր առաջացնել սահմանադրականության խնդիր՝ մարդու հիմնական իրավունքների պաշտպանության առումով, կամ արդյոք այդ բացը հնարավոր չէր հաղթահարել և հաղթահարված չի եղել իրավակիրառ մարմինների՝ այս դեպքում դատարանների կողմից իրավունքի այլ աղբյուրներում առկա նորմերի, ներառյալ Սահմանադրության համապատասխան դրույթների անմիջական կիրառման միջոցով, այնպես, որ մարդու հիմնական իրավունքների պաշտպանությունը երաշխավորված լինի: Այլ կերպ ասած՝ «իրավունքի բացի» վերաբերյալ այս անհատական դիմումը բավարարել է արդյոք Սահմանադրական դատարանում դրա հիման վրա գործը քննության ընդունելու համար անհրաժեշտ և պարտադիր այն նախապայմանները, որոնց բովանդակության վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն է արտահայտել Սահմանադրական դատարանը:

«Չեմ կարող նաև համաձայնել որոշման 4.4 կետի 4-րդ պարբերության մեջ արտահայտված այն դիրքորոշման հետ, ըստ որի՝ «պաշտոնաթող հանրապետության նախագահի գործառութային անձեռնմխելիությանը վերաբերող սահմանադրությունների առանձնահատկությունները օրենսգրքում կենսագործված չեն՝ հանգեցնելով տարբեր դատարանների կողմից դրա տարաբնույթ մեկնաբանությունը, ինչը, ի թիվս այլնի, նույնպես վկայում է օրենսգրքում օրենսդրական բացը լրացնելու իրավական հնարավորությունների բացակայության մասին», քանի որ այս դեպքում գործ ունենք միևնույն գործի, այլ ոչ թե տարբեր գործերի շրջանակներում կայացված դատական ակտերի հետ: Իսկ նույն գործի շրջանակներում, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի մեկնաբանությունից տարբերվող Վերաքննիչ ատյանի դատարանի մեկնաբանությունը չի կարող որակվել որպես «տարաբնույթ»՝ հենց միայն Վճռաբեկ դատարանի տվյալ գործով որոշման առկայության՝ և դրա նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար նշանակություն ունենալու ուժով:

Այսպիսով, վերոգրյալի հիման վրա կարծում եմ, որ «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը ենթակա էր կարճման, քանի որ վիճարկվող Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը դիմողի նկատմամբ չի կիրառվել և իրավական հետևանքներ չի առաջացրել:

Իսկ Ֆելիքս Թոխյանը գրում է, որ այս գործով ենթադրյալ օրենսդրական բաց գոյություն չուներ, քանի որ դատական պրակտիկայի կողմից, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանի 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ՝ բովանդակային կերպով տրվել էր Սահմանադրության 140-րդ հոդվածի 3-րդ կետի մեկնաբանությունը: Այս գործով Սահմանադրական դատարանն անելիք չուներ: Խնդրի լուծումն ամբողջովին օրենսդիր մարմնի տիրույթում է:

Վերահաստատում ենք Սահմանադրական դատարանի ՍԴՈ 754 որոշման առնչությամբ հատուկ կարծիքում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ «Սահմանադրական դատարանը օրենքները սահմանադրական վերահսկողության ենթարկելիս, առաջին հերթին պետք է տա ոչ միայն վիճարկվող օրենքի դրույթների մեկնաբանումը, այլ Սահմանադրության համապատասխան դրույթների իր մեկնաբանումը, որոնց ենթադրաբար հակասում են վիճարկվող օրենքի դրույթները:

«Հիմնավոր չէ այն մոտեցումը, երբ միայն օրենքի դրույթները մեկնաբանելով՝ դրանք ճանաչվում են «Սահմանադրությանը հակասող» և անվավեր, այն էլ՝ օրենքի բացով պայմանավորված»,- գրել է Թոխյանը և իր հատուկ կարծիքն ավարտել հետևյալ նախադասությամբ. «Համոզված եմ, որ սույն գործով Բարձր դատարանը կգար այլ եզրահանգման, եթե չցուցաբերվեր որոշակի շտապողականություն՝ այս բարդ և մեծ հանրային հնչեղություն ունեցող խնդրի հետ կապված»:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում