Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն արդեն Ղազախստանում է:
Վիճակահանություն հետո հայ ըմբիշներն արդեն գիտեն իրեն առաջին մրցակիցներին: Մրցումային առաջին օրը` սեպտեմբերի 14-ին, պայքարը կսկսի 55 կգ քաշային Նորայր Հախոյանն, ով որակավորման փուլում կմրցի Ճապոնիայից Շոտա Օգավայի հետ:
63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը 1/8 կմրցի ադրբեջանցի Էլմար Մուխտարովի հետ:
72 կգ քաշում Հայաստանից Մալխաս Ամոյանի հակառակորդը որակավորման փուլում կլինի Սերբիայից Ալեքսա Էրսկիին:
Եվ 82 կգ քաշում աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը առաջին գոտեմարտը կանցկացնի ղրղզ Կալիդին Ասիկևիի հետ:
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի աշխարհի առաջնությունը վարկանիշային է 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: