Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Ես պետք է մտածեմ այն մասին, թե ինչն է օգուտ տալիս երկրին, ոչ թե այն մասին, թե որոշ մշակույթ կրող մարդկանց դա դուր կգա՞, թե՞ չէ»,- հայտարարեց օրենքի համահեղինակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը:
Նրա խոսքով՝ ոստիկաններին օգնող քաղաքացիները «գործ տվողներ» չեն. «Այս նախագիծը նրա մասին է, որ քաղաքացին ևս մասնակցի իր շուրջը կատարվող իրադարձություններին»:
Մանրամասները՝ տեսանյութում: