Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Եթե մարդը հարբած նստում է ղեկին և վրաերթի է ենթարկում ինձ, իմ երեխային, նա մեր թշնամին չի, երբ մենք ֆիքսում ենք նրա խախտումը՝ դառնում ենք թշնամի՞. սա ի՞նչ մտածողություն է»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Նա ընդգծեց. «Որտեղ պարոն Աբովյանը տեսնում է «գործ տալ», ես տեսնում եմ «քաղաքացի»»:
Մանրամասները՝ տեսանյութում: