Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Հայաստանը ոչ է ասում Ռուսաստանի ցանկությանը

Առանց Երևանի համաձայնության, ցանկացած կարծիք կամ դիրքորոշում կմնա որպես այդպիսին, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի հայտարարության վերաբերյալ: Իսկ Բորիսովի հայտարարությունը, որ նա արել է Երևանում ի պատասխան Հանրային հեռուստաընկերության թղթակցի հարցի, վերաբերել է ՀԱՊԿ-ում Ադրբեջանի հնարավոր որևէ կարգավիճակին: Բորիսովը ասել է, որ Ռուսաստանը կողմ է ոչ միայն Ադրբեջանի, այլևս հետխորհրդային տարածության բոլոր երկրների համար ՀԱՊԿ ներգրավվածությանը: Բորիսովը, իհարկե, միաժամանակ ասել է, որ այդ հարցերը լուծվում են ըստ կանոնադրության: Ըստ կանոնադրության, այդ հարցերը կարող են լուծվել կոնսենսուսով: Այսինքն՝ եթե Հայաստանը դեմ է, Ադրբեջանը կամ որևէ երկիր չի կարող ունենալ ՀԱՊԿ հետ առնչվող որևէ կարգավիճակ: Իսկ Հայաստանը, բնականաբար, դեմ է, շատ պարզ հանգամանքներից ելնելով, որոնք, թերևս, չունեն ավելորդ հիշեցման կամ մեկնաբանության կարիք: Հարցը սրանով փա՞կ է, թե՞ ոչ:

Բանն այն է, որ ՌԴ փոխվարչապետի հայտարարությունը շատերի համար թողել է բազմիմաստ տպավորություն: Մի կողմից նա կարծես թե հիշեցնում է, որ անկախ ՌԴ ցանկությունից, որոշումը կախված է բոլոր անդամներից, այդ թվում, բնականաբար, Հայաստանից: Մյուս կողմից, սակայն, շատերի մոտ առկա է տպավորություն, որ Ռուսաստանը Հայաստանին ակնարկում է իր ցանկության մասին, ակնկալելով, որ Երևանը չի խոչընդոտի դրան: Տեսականում, իհարկե, սա հնարավոր է դիտարկել, սակայն չափազանց բարդ է գործնականում պատկերացնել, թե Հայաստանի որևէ իշխանություն կարող է գնալ Բաքվին ՀԱՊԿ որևէ կարգավիճակ տալու համաձայնության, որքան էլ մեծ է դրանում ՌԴ ցանկությունը: Ընդ որում ակնառու է, որ անգամ քննարկումների և, այսպես ասած, փոխադարձ որևէ գնի պայմաններում այն պետք է լինի համարժեք: Օրինակ՝ Հայաստանը չի կարող համաձայնել այդ անդամությանը, եթե, ասենք, դրա գինը պետք է լինի երկարաժամկետ էժան գազի պայմանավորվածությունը: Որովհետև գազի գինը Հայաստանի համար, իհարկե, կարևոր տնտեսական հարց է, շատ այլ բխող նշանակություններով հանդերձ, սակայն, որպես այդպիսին, չի գտնվում համարժեք հարթության մեջ: Իսկ, օրինակ, Հայաստանին միջուկային սպառազինության տրամադրումը համարժեք լինել կարող է:

Իհարկե, թվում է, որ անլուրջ է անգամ խոսել այդ մասին, սակայն, այդուհանդերձ, խնդիրը հենց համեմատության մեջ է, որ Հայաստանի համաձայնությունը՝ եթե անգամ հնարավոր է խորհել այդ մասին, պետք է ունենա համարժեք նշանակություն և, թերևս, շատ ավելի բարձր լինի գնի իմաստով: Որովհետև Հայաստանն իհարկե կարող է բաց լինել քննարկումների համար, սակայն իր հստակ և միարժեք պայմաններով և կարմիր գծով: Մասնավորապես, Հայաստանը կարող է տալ Ադրբեջանին որևէ կարգավիճակ, եթե մինչ այդ Բաքուն ստանձնի միջազգայնորեն որևէ կերպ ամրագրված պարտավորություն Հայաստանի և Արցախի դեմ ռազմական ուժի ցանկացած կիրառման բացառման առումով, որևէ պարագայում: Ընդ որում՝ պայմանով, որ հակառակը ինքնաբերաբար հանգեցնում է Ադրբեջանի կարգավիճակի չեղարկման: Անկասկած է, որ Բաքուն էլ չի գնա այդպիսի պայմանի: Ուրեմն հարցը իսկապես փակ է: Առավել ևս, որ դեռևս մեծ հարց է ընդհանրապես առաջացած խնդրի վերաբերյալ ՌԴ և Ադրբեջանի մտադրությունների իրական լինելը, ձևական կամ ընդամենը տակտիկական լինելու մի շարք մոտիվների առկայության պարագայում, ինչի որոշակի մասին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում: Ըստ այդմ, ներկայիս փուլում Հայաստանի համար չունի իմաստ որևէ այլ բան՝ միարժեք «ոչ»-ից բացի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում