Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Շրջակա միջավայրի նախարարությունն Ամուլսարի հարցով եկել է անտրամաբանական եզրակացության. բնապահպան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարի խնդրին, մասնավորապես՝ Շրջակա միջավայրի նախարարության հրապարակած եզրակացությանը:

«Սեպտեմբերի 11-ին բնապահպանության նախարարությունը հրապարակեց վարչապետի հանձնարարականով Ամուլսարի վերաբերյալ պատրաստած իրենց եզրակացություն-գրությունը։ Չորս էջանոց գրության մեջ նշված կետերը կարդալու ընթացքում տպավորություն է առաջանում, որ սրա տրամաբանական եզրահանգումը կարող է լինել միայն այս ծրագրին նախորդների կողմից 2016թ-ի ապրիլին տրված բնապահպանական փորձաքննական դրական եզրակացության ուժը կորցրած ճանաչելը։ Օրենքի համապատասխան կետերը լիովին թույլ են տալիս դա անելու՝ հաշվի առնելով նաև կառավարության պատվերով ELARD/TRC-ի կողմից արված ուսումնասիրության մեջ նշված փաստերն ու կառավարության հետ տեսակոնֆերանսի արդյունքները։

Բայց չգիտես ինչո՞ւ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը եկել է անտրամաբանական եզրահանգման և գրության վերջում կառավարության աշխատակազմի ղեկավարին առաջարկում է հանձնարարական տալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին-ին իրականացնել ստուգումներ։

Որպես այդ որոշման հիմքեր նշված են ՇՄԱԳՓ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-2-րդ կետերը․

«2. Փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝

1) գործունեությունն իրականացվում է փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի և փորձաքննական եզրակացության պահանջների շեղումներով.

2) փորձաքննության ենթարկված նախագծային և հիմնադրութային փաստաթղթերում կատարվել են շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փոփոխություններ՝ առանց լիազոր մարմնին այդ մասին տեղեկացնելու»։

Չգիտես ինչո՞ւ նախարարությունը շրջանցել է նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, որտեղ նշված է հետևյալը․

«2. Փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝
5) փորձաքննական եզրակացություն տալուց հետո ի հայտ են եկել էկոլոգիական նոր գործոններ»:

Այս կետը լիարժեք իրավական հիմք է տալիս նախարարությանը՝ հաշվի առնելով իր իսկ ներկայացրած գրության փաստերը, ինչպես նաև վերոնշյալ նոր ուսումնասիրության և մինչ այդ արվածների մեջ առկա փաստերի արդյունքում ի հայտ եկած էկոլոգիական բազում նոր գործոններն, ուժը կորցրած ճանաչելու երեք տարի առաջ տրված դրական եզրակացությունը։

Հարց է առաջանում, թե ինչո՞ւ չի արվում, սա, այլ ընտրվում է իրավական առումով ավելի խոցելի ճանապարհ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ամուլսարում հանքի շահագործում սկսված չէ, և տեսչական մարմինը դժվար թե կարողանա հայտնաբերել շատ լուրջ նախագծային շեղումներ։ Իսկ հիմնադրույթային փաստաթղթերում կատարված շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փոփոխությունները պարզելը կարծում եմ ոչ թե տեսչական մարմնի, այլ հենց նախարարության իրավասությունների շրջանակներում է։

Ընդհանրապես տպավորությունն այնպիսին է, որ ինչ-որ անտեսանելի ձեռք ուղղորդում և խմբագրում է կառավարության ու իրավապահ մարմինների գործողությունները, գրություններն ու եզրահանգումները»,- գրել է նա:

https://www.facebook.com/LevonGalstyan67/posts/2542419512448100

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում