Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
«Ես կարծում եմ, որ խորհրդարանում չկա որևէ մեկը, որ դեմ կլինի խորհրդարանական վերահսկողության նոր գործիքակազմի ներդրման գաղափարին, բայց ես չեմ կարծում, որ մենք պետք է գնանք արհեստական ճանապարհով: Օրենքի սույն նախագիծը ինձ համար սինթետիկ է, որովհետև ես կարծում եմ, որ մենք բոլորովին այլ ուղղությամբ պիտի գնանք»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
«Ես պատրաստ եմ ձեր հետ միասին նստել աշխատել, բայց միանգամայն այլ ոճի և այլ տրամաբանության օրենքի նախագծի վրա»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: