Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
«Պարոն Բաբաջանյան, արդյունավետության չափանիշ է նաև ոչ հում, ոչ կիսատ նախագիծ բերելը, որ մենք այստեղ մեկ ժամ չծախսենք դրա վրա»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ ինքը ինտուիտիվ զգում է, որ այլ երկրների խորհրդարաններում այս հարցը օրենքի մակարդակում լուծված չէ:
«Սա թույլ, չմշակված, չհիմնավորված նախագիծ է»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: