Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ռուսական գազի գինը կարող է աճել․ գազի գնային քաղաքականությունը՝ աշխարհաքաղաքական գործիք Հայաստանի դեմ

Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը միշտ էլ, համենայն դեպս վերջին տարիներին, եղել է հայ-ռուսական հարաբերությունների ամենակնճռոտ և սուր հարցերից մեկը։ Վերջին շաբաթներին, Երևանի և Մոսկվայի հարաբերությունների վատթարացման խորապատկերին, ռուսական գազի սակագնի հնարավոր բարձրացման հարցը կրկին սկսել է ակտիվորեն քննարկվել մամուլում։ Հայ փորձագետներից մեկը հայտարարել է, որ իր տեղեկություններով՝ «Գազպրոմն» առաջարկել է գազի սակագինը Հայաստանի սահմանին բարձրացնել 40 ԱՄՆ դոլարով։

«Գազպրոմի» մեծ սուտն ու գազի սակագները

Այս թեմային նախկինում, իհարկե, շատ ենք անդրադարձել։ Ռուսաստանը, ավելի ճիշտ՝ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը[1], հանգամանքների բերումով դարձել է Հայաստանի գազի հիմնական մատակարարը և ընդհանրապես Հայաստանի էներգետիկայի և անվտանգության ոլորտի ամենաազդեցիկ գործոնը, ինչը Մոսկվային ինքնաբերաբար հնարավորություն է տալիս ցանկության դեպքում էներգետիկան և անվտանգությունը կիրառել իբրև ճնշման և ազդեցության գործիքներ Հայաստանի ղեկավարության նկատմամբ։

«Գազպրոմի» դուստր ընկերությունը՝ «Գազպրոմ Արմենիան», մենաշնորհային դիրքեր ունի Հայաստանի գազային ոլորտում՝ շնորհիվ 2013 թ․ դեկտեմբերին հայկական և ռուսական կողմերի միջև ստորագրված տխրահռչակ պայմանագրի, որով նախկին «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 100 տոկոսն անցավ ռուսական էներգետիկ հսկային, իսկ դրա հայաստանյան մասնաճյուղը վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա»։ Հենց այն ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2013 թ․ դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարած այցի արդյունքներով, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ռուսական կողմի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն, ըստ որի Հայաստանը գազը ստանալու էր 150 դոլար (1000 մ³-ի համար) սակագնով։ Այս սակագինը պիտի մնար անփոփոխ 5 տարվա ընթացքում՝ մինչև 2018 թ․ դեկտեմբերի 31-ը։ Բայց խնդրի նրբությունը կայանում էր նրանում, որ խոսքը ոչ թե ռուսական գազի վերջնական սակագնի մասին է, որով կապույտ վառելիքը մատակարարվում է ՀՀ շարքային սպառողին, այլ այսպես ասած՝ մեծածախ սակագնի կամ գազի ինքնարժեքի։ Իրականում «Գազպրոմը» ՀՀ սահմանին գազը մատակարում էր իր դուստր ընկերությանը 150 դոլարով (1000 մ³-ի համար), –  2019 թ․ հունվարից սահմանվեց նոր սակագին 165 դոլարով (1000 մ³-ի համար)[2], – իսկ «Գազպրոմ Արմենիան» այն վերավաճառում էր և շարունակում է մատակարարել հայաստանյան սպառողին 290-292 դոլարով (1000 մ³-ի համար): ՌԴ ղեկավարությունն էլ Հայաստանի նախագահի կամ կառավարության ներկայացուցչի հետ հանդիպումների ընթացքում մեծ հպարտությամբ հայտարարում էր, թե Ռուսաստանը, որպես «բարեկամ» պետություն, գազ է մատակարարում Հայաստանին ՌԴ-ի ներքին գներով, ու դա ներկայացվում էր իբրև «լավություն»։ Մինչդեռ իրականում «Գապրոմը» իր դուստր ընկերության միջոցով գազ է մատակարարում հայաստանյան սպառողին գրեթե կրկնակի բարձր սակագնով։

Ներհայաստանյան խնդիր

Թե ինչպե՞ս է գոյանում գազի վերջնական սակագինը Հայաստանում և որքանո՞վ է արդարացի նման սակագին բարձրացնելը՝ դա, իհարկե, ավելի նեղ մասնագիտական ուսումնասիրության հարց է։ Բայց մի բան ակնհայտ էր՝ մեր երկրի նախկին իշխող վարչակարգի ներկայացուցիչները՝ «Գազպրոմի» հետ վերոնշյալ «ղազագիրը» ստորագրած Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մեծ վարպետությամբ ձևացնում էին, որ չեն նկատում այս «չնչին» նրբությունը։ Հեղափոխությունից հետո իշխանության եկած նոր ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, շատ արագ ֆիքսեց այս հանգամանքը՝ դեռ նախորդ տարվա հունիսին Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարելով, որ ինքն ու Ռուսաստանի նախագահը քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգմանը, որ գազի բարձր գինը ներհայաստանյան խնդիր է, քանի որ գազը ՀՀ սահման հասնում է ցածր գնով, իսկ արդեն Հայաստանի բնակիչներին վաճառվում է շատ ավելի թանկ սակագնով։

«Մտրակի և կարկանդակի» քաղաքականությունը

Հաջորդ քայլն, իհարկե, պիտի լինեին քննարկումները թե՛ ՌԴ կառավարության հետ՝ գազի մեծածախ գինը որոշելու շուրջ, և թե՛ «Գազպրոմ Արմենիայի» հետ՝ վերջնական սակագնի ձևավորման և գոյացման շուրջ։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հավաստիացնում էր, թե բանակցություններն ընթանում են գազի գնի իջեցման հարցի շուրջ։ Բայց հետագա իրադարձությունները՝ մասնավորապես նախորդ տարվա դեկտեմբերյան արտահերթ խորհրդարանական ընտրություններից և Փաշինյանի իշխանության ամրապնդումից հետո, ցույց տվեցին, որ Մոսկվան ամենևին էլ չի խորշելու իր ավանդական՝ «մտրակի և կարկանդակի» քաղաքականությունը Հայաստանի նոր ղեկավարության նկատմամբ կիրառելուց՝ իր ազդեցության մասին, ինչպես ռուսները կասեին, «на всякий случай» հիշեցնելու և իր դիրքերը վերահաստատելու համար։ Իսկ այն, որ էներգակիրները, սպառազինության ու առհասարակ անվտանգության հետ միասին, Ռուսաստանի ազդեցության հիմնական գործիքներն են մեր տարածաշրջանում և ոչ միայն մեր տարածաշրջանում, հայտնի ճշմարտություն է։ Դրա մասին մասնագետները շատ են խոսել[3]։

Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» գլխավոր տնօրեն, էներգետիկ հարցերի փորձագետ Կոնստանտին Սիմոնովը դեռ այն ժամանակ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ գազի գնի շուրջ հայ-ռուսական բանակցությունների արդյունքները կախված են Հայաստանի նոր կառավարության և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորումից և երկու կողմերի կայացրած քաղաքական որոշումից, որից հետո արդեն կկայացվեն տնտեսության ոլորտին վերաբերող որոշումներ։

Ժամանակավոր լուծում

Հետևաբար, Փաշինյանի և ՀՀ կառավարության առաջնահերթ խնդիրը պիտի լիներ գոնե գազի գնի բարձրացումը կանխելը, քանի որ, ինչպես նշեցինք վերևում, 2018 թ․վերջին լրանում էր գազի սակագնի շուրջ հնգամյա պայմանավորվածության ժամկետը։ Պուտինի և Փաշինյանի, այնուհետև Պետերբուրգում 2018 դեկտեմբերի 31-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու «Գապրոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլերի միջև կայացած բանակցություններից հետո հաջողվեց գտնել միջանկյալ լուծում։ Գրիգորյանը և Միլլերը ստորագրեցին համաձայնագիր, ըստ որի ռուսական գազի գինը 2019 թ․ հունվարից Հայաստանի և Վրաստանի սահմանին կաճի 10 տոկոսով ու կկազմի 165 ԱՄՆ դոլար դոլար (1000 մ³-ի համար)։ Նույն օրը՝ դեկտեմբերի 31-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ գազի ընդհանուր գինը որոշակիորեն բարձրանալու է, բայց հայաստանյան սպառողների համար գազի սակագնի փոփոխություն չի լինի։ Իհարկե, պարզ էր, որ սա ժամանակավոր լուծում է, և վաղ թե ուշ ռուսական գազի գնի հարցը կրկին արդիական է դառնալու։

Գազի գինը կարող է աճել 40 դոլարով

Եվ հիմա որոշ մասնագետներ կանխատեսում են, որ 2020 թ․ սկզբից «Գազպրոմի» կողմից մատակարարվող վառելիքի ինքնարժեքը կարող է էապես աճել, և այս անգամ դա կարող է ազդել գազի վերջնական սակագնի վրա։ Մասնավորապես, Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը Lragir.am-ի հետ զրույցում ասել է, թե ըստ իր մոսկովյան աղբյուրների՝ «Գազպրոմ» ընկերությունը հայկական կողմին առաջարկել է 2020 թ․-ից գազի գինը սահմանին բարձրացնել 40 դոլարով՝ այն հասցնելով 200-205 դոլարի։ Ընդ որում, փորձագետը դեռևս պաշտոնապես չհաստատված այս որոշումը կամ առնվազն առաջարկը բացատրում է առաջին հերթին քաղաքական, ոչ թե տնտեսական գործոններով։

«Մոսկովյան աղբյուրներից նման տեղեկություն ունեմ։ Այսինքն՝ մեծ է հավանականությունը, որ գազի գինը կարող է աճել մոտավորապես 40 դոլարով։ Սա նշանակում է, որ մենք գազի գինը պետք է ընկալենք որպես միջպետական հարաբերությունների և աշխարհքաղաքական նշանակության շատ կարևոր ինդիկատոր, որը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը հերթական անգամ պատրաստվում է Հայաստանի նկատմամբ գնային քաղաքականությունը կիրառել որպես աշխարհքաղաքական գործիք»,- ասել է Վ․Դավթյանը։

Գների թռիչք կլինի Իրանի խնդրի պատճառով

Գերմանացի քաղաքագետ, էներգակիրների համաշխարհային շուկայի և առհասարակ միջազգային քաղաքականության զարգացումները մշտադիտարկող Ալեքսանդր Ռահրը ևս չի բացառում ռուսական գազի գնի բարձրացումը Հայաստանում, բայց ի տարբերություն մեր փորձագետների՝ դա կապում է ոչ թե հայ-ռուսական հարաբերությունների, այլ միջազգային իրադրության և մասնավորապես Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի հետ, որն, իր կարծիքով, ազդում է նավթի, հետևաբար նաև գազի գների վրա։

Ալեքսանդր Ռահրը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հետևյալը․ «Գազի գինը կապված է նավթի հետ, և այս իրավիճակը դեռ որոշ ժամանակ կպահպանվի աշխարհում։ Շատերը կարծում են, որ այդ իրավիճակը կփոխվի։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի միջև խնդիրներին՝ հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական համաժողովին ձեր վարչապետի մասնակցությունից հետո մենք տեսանք, որ հիմնական խնդիրները լուծված են։ Հայաստանը ցույց տվեց, որ և՛ Եվրամիության հետ է աշխատելու, և՛ շարունակելու է մնալ Եվրասիական տնտեսական միությունում։ Չեմ կարծում, թե երկու երկրների միջև ինչ-որ տարաձայնություններ կան։ Ես կարծում եմ, և բոլորն են այժմ դա ասում, որ կլինի գների որոշակի թռիչք Իրանի շուրջ պատերազմի հնարավորության պատճառով։ Շատ բան կախված է նաև ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում տիրող անկայունությունից և ցնցումներից։ Պետք է ավելի շատ այս գործոններին ուշադրություն դարձնել։ Բայց իմ մեկնաբանությունն այն է, որ գնալով ամեն ինչ ավելի շատ որոշվում է շուկաներով։ Իսկ շուկաներն իսկապես շատ անկայուն են և ենթարկվում են քաղաքական ցնցումներին։ Տեսեք, թե ինչ է տեղի ունենում Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև․ոչ ոք չգիտի՝ ինչով կավարտվեն առևտրային այդ պատերազմներ և ուր են դրանք տանում։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ պետք չէ խուճապի մատնվել։ Պարզապես պետք է սթափ գնահատել իրավիճակը։ Իսկապես, այն, որ համաշխարհային տնտեսության մեջ այսօր չկա կայունություն, դա արտացոլվում է նաև էներգետիկ շուկաներում»։

Ռուսաստանին մեղադրում են

Խոսելով այն տեսակետի մասին, որ էներգետիկան ու սպառազինությունը Ռուսաստանի ազդեցության հիմնական լծակներն են հարակից երկրներում, ռուսաստանյան ծագում ունեցող քաղաքագետն ասաց, թե Ռուսաստանը նման բան չի ասում, նրան են դրա մեջ մեղադրում․ «Ռուսաստանին դրա մեջ մեղադրում են, համենայն դեպս Լեհաստանում, Մերձբալթիկայում, բայց ես կարող եմ ասել, որ այսօր Եվրոպայում նույնիսկ այդ մեղադրանքները չեն օգտագործում Ռուսաստանի հասցեին, քանի որ շուկան այստեղ ձևավորվել է, և Ռուսաստանը խաղում է կանոններով։ Խնդիրն այն է, որ ամերիկացիներն են այսօր իրենց լծակները կիրառում, որպեսզի իրենց հեղուկացված գազը Եվրոպային մատակարարեն։ Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա դա հին պատմություն է։ Դիվերսիֆիկացիան արդեն տեղի է ունեցել, և այն կախվածությունը չկա Ռուսաստանից, ինչ կար նախկինում։ Ուստի կարծում եմ՝ դրամատիզացնելու պատճառներ չկան»։

Բոլթոնը հեռացավ պատերազմ չի լինի

Մեր հարցին, թե ի՞նչ այլընտրանքներ ունի Հայաստանը ռուսական գազին և պե՞տք է արդյոք այլընտրանքներ փնտրի, մասնավորապես, Իրանի և Թուրքմենստանի հետ համագործակցության մեջ, գերմանացի փորձագետը պատասխանեց․ «Բոլորն էլ միշտ փնտրում են այլընտրանքներ։ Միակ խնդիրն այն է, որ շատերն այսօր վախենում են Իրանի հետ չափից ավելի սերտ հարաբերություններից, քանի որ Իրանն այսօր այնպիսի հզոր ամերիկյան պատժամիջոցների տակ է, որ դրանք կարող են հարվածել նաև Իրանի հետ սերտորեն համագործակցող երկրներին։ Դա ևս պետք է հաշվի առնել։ Ասում եմ՝ գլխավոր գործոնը Իրանի շուրջ կոնֆլիկտն է։ Այդ իսկ պատճառով գները կարող են աճել, որովհետև ոչ ոք չգիտի՝ ի՞նչ կլինի Իրանի հետ։ Փառք Աստծո, պատերազմ չի լինի, բայց ամերիկացիներն ու Իսրայելը կշարունակեն ջանքեր գործադրել՝ խեղդելու Իրանին։ Դրա հետևանքով շուկաներն այնտեղ կփակվեն, և այդ ամենն իրեն զգացնել կտա։ Այժմ իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել է, քանի որ Բոլթոնը հեռացավ։ Բայց լարված իրավիճակը շարունակում է պահպանվել։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ էներգակիրների գների ցատկերը կապված են Իրանի շուրջ ստեղծված իրադրությունից։ Համենայն դեպս, մեր փորձագետներն այստեղ այդպես են կարծում»։

Հղումներ՝

[1] «Գազպրոմ» տրանսնացիոնալ էներգետիկ ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսից ավելին պատկանում է պետությանը՝ Ռուսաստանի Դաշնությանը։ Այն աշխարհի՝ բնական գազ արդյունահանող խոշորագույն ընկերություններից մեկն է։

[2] Տե՛ս՝ «Գազի գինը բարձրացավ և չբարձրացավ «Գազպրոմ Արմենիան» փող չունի՞»։

[3] Տե՛ս՝ «ՌԴ-ն շարունակելու է մահացու զենք վաճառել և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին». Ալեքսանդր Իսկանդարյան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում